Remove ads
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Որոմ (լատին․՝ Lolium), դաշտավլուկագգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 15-20) տեսակ։
Որոմ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lolium
| ||||||||||
|
Հայաստանում՝ 5 տեսակ՝
Վերջին երկու տեսակները կարելի է նաև մշակել Հայաստանի բոլոր մարզերում։
Տարածված է Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և այլ մարգերի անտառային, նախալեռնային և լեռնային գոտիներում։ Աճում է մարգագետիններում, մարգագետնա-տափաստաններում, իսկ բազմահար որոմները՝ կիսաանապատային և չոր տափաստանային գոտիների ջրովի պայմաններում՝ առվույտի հետ խառը։
Ցողունը մերկ է, հարթ, կանգուն, բարձր՝ 16-100 (120) սմ։ Տերևները գծաձև են։ Ծաղկաբույլը երկշարք հասկ է, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է հունիսի սկգբին։ Պտուղը հատիկ է։
Հարբեցնող որոմը թունավոր է (հատիկի կեղևի տակ համակեցությամբ ապրում է ստրոմատինիա տեմուլենտա սունկը, որն արտադրում է թեմուլին ալկալոիդ. դրա խառնուրդ պարունակող ալյուրից ստացվում է «գիժ հաց», որն առաջացնում է գլխապտույտ, քնկոտություն, գիտակցության կորուստ, ջղաձգություններ։ Որոմը չարորակ մոլախոտ է, աղբոտում է բոլոր հացահատիկային բույսերի ցանքերը։ Պայքարի միջոցները, սերմնանյութի զտում, վաղ ցրտահերկ, հերբիցիդների ամենամյա կիրառում։
Որոմ դասն ավելի մոտ է Poa և Dáctylis դասերին, մտնում է Poeae ցեղի, Pooideae ենթաընտանիքի և Poaceae ընտանիքի մեջ.
ևս 17 ընտանիք | Մոտ 15 ցեղ | |||||||||||||||
կարգ Հացազգիներ | ենթաընտանիք Անանուխազգիների | դաս Որոմ | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիք Դաշտավլուկագգիների | ցեղ Անանուխազգիներ | ||||||||||||||
ծակավոր բույսերի 44 կարգ | ևս 5 ենթաընտանիք | մոտ 50 դաս | ||||||||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.