Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
օվկիանոս / From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս[4] կամ Սառուցյալ օվկիանոս[4], աշխարհի ամենափոքր և ամենացածր օվկիանոսը։ Այն եզրափակված է մի կողմից Եվրասիայով և մյուս կողմից Հյուսիսային Ամերիկայով։ Նրա մակերևույթի ընդհանուր մակերեսը 14,056,000 քառակուսի կիլոմետր է, ինչը գրեթե համընկնում է Ռուսաստանի չափերի հետ[5]։
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
---|---|
Տեսակ | օվկիանոս |
Վարչատարածք | Բաց ծով |
Ամենացածր կետ | Molloy Deep?[1] |
Խորություն | 5550 մետր[1] և 1038 մետր[2] |
Մակերես | 14 056 000 ± 1 կմ² |
Ծավալ | 18 750 000 կմ³ |
Կազմված է | Լինքոլնի ծով, Wandel Sea, Հուդզոնի նեղուց, Դևիսի նեղուց, Հուդզոնի ծոց, Բաֆֆինի ծով, Բարենցի ծով, Լապտևների ծով, Արևելասիբիրական ծով, Բոֆորտի ծով, Հյուսիս-արևմտյան ծովանցք, Կարայի ծով, Scoresby Sound?, Rijpfjorden? և Duvefjorden? |
Մասն է | Ատլանտյան օվկիանոս և Համաշխարհային օվկիանոս[3] |
Ջրահավաքի տարածք | Arctic Ocean basin? |
Ավազանի երկիր | Ռուսաստան, Նորվեգիա, Իսլանդիա, Գրենլանդիա, Կանադա և ԱՄՆ |
Լիճ հոսող գետ | Kukpuk River?, Wolf River? և Hood River? |
Անվանված է | հյուսիս |
Օվկիանոսի ջրի ծավալը կազմում է 18,07 մլն. կմ³։ Միջին խորությունը 1225 մ է, իսկ ամենամեծ խորությունը՝ 5527 մ, Գրենլանդական ծովում է։ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի հատակի ռելիեֆի մեծ մասը զբաղեցնում են խութերը (օվկիանոսի հատակի ավելի քան 45 %-ը) և մայրցամաքների ծայրամասերի ստորջրյա հատվածները (հատակի մինչև 70 %-ը)։ Ընդունված է օվկիանոսը բաժանել ջրային երեք տարածքների՝ Արկտիկական ավազան, Հյուսիս-Եվրոպական ավազան, Կանադական ավազան։ Բևեռային դիրքի շնորհիվ օվկիանոսի կենտրոնական մասի մակերեսի սառցաշերտը պահպանվում է ողջ տարվա ընթացքում, թեև գտնվում է շարժման մեջ։
Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը ողողում են Դանիայի (Գրենլանդիա), Իսլանդիայի, Կանադայի, Նորվեգիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ափերը։ Օվկիանոսի վերահսկողության իրավունքի հարցը միջազգային մակարդակում հստակ սահմանված չէ։ Այն մասնակիորն սահմանված է Արկտիկայի երկրների ազգային օրենսդրություններում ու միջազգային իրավական համաձայնագրերում։ Տարվա մեծ մասը օվկիանոսն օգտագործվում է բեռների տեղափոխման համար, որ իրականացնում են Ռուսաստանը՝ Հյուսիսային ծովային ուղով, և ԱՄՆ-ն ու Կանադան՝ Հյուսիսարևմտյան անցումով։