Սառույցի և կրակի երգի աշխարհ
From Wikipedia, the free encyclopedia
«Սառույցի և կրակի երգ» վեպի աշխարհ, հորինված տիեզերք, որը ստեղծել է ամերիկացի գրող Ջորջ Մարթինի կողմից։ Այնտեղ կատարվում են «Սառույցի և կրակի երգ» և «Դունկեի և Էգգեյի մասին պատմվածքներ» սագաների իրադարձությունները։
Երբեմն ամբողջ հորինված տիեզերքը կոչում են որպես Վեսթերոս, ինչը սխալ է, քանի որ Վեսթերոսը միայն 4 մայրցամաքներից մեկն է։ Այնուամենայնիվ, այստեղ կատարվում են սագայի հիմնական իրադարձությունները։ Այն կազմված է 9 մասից (Հյուսիս, Երկաթե կղզիներ, Գետային հողեր, Արրենի հովիտ, Արևելյան հողեր, Փոթորկային հողեր, Թագավորական հողեր, Տարածություն և Դոռն)[1] և դեպի հյուսիս տանող չհետազոտված տարածքից, որը առանձնացված է մայրցամաքի մնացած մասից սառցե պատով։
Վեսթերոսից արևելք գտնվում է մեծ մայրցամաք Էսոսը, որը Վեսթերոսից բաժանված է Նեղ ծովով։ Վեսթերոսին ամենամոտ պետությունները և ժողովուրդները՝ Ազատ քաղաքներն են, որոնք անկախ քաղաք-պետությունների դաշնություն են։ Դրանք գտնվում են Էսոսի արևմտյան մասում։ Էսոսի հարավային մասում գտնվող հողերը, որոնք ավելի հայտնի են Ամառային ծովի հողեր անվանմամբ, իրենց մեջ ներառում են Վալիրիայի մնացորդները (Թարգարյենների հայրենիքը) և Ստրկավաճառների ծովախորշը։ Էսոսից հարավ գտնվում են Ուլտոս և Սոթորիոս մայրցամաքները, որոնք որոշ չափով են հետազոտված։