From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ջորջ Հենրի Մարթին (անգլ.՝ George Henry Martin; 1926 հունվարի 3, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 2016 մարտի 8, Սուինդոն, Մեծ Բրիտանիա), բրիտանական երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող և երգահան, առավել հայտնի The Beatles խմբի հետ իր աշխատանքով (նրան երբեմն անվանում են «հինգերորդ բիթլ». նա է խմբի գրեթե բոլոր ալբոմների պրոդյուսերը՝ "Please, please me", "Revolver", "Sgt Pepper's Lonely Hearts Band", "Abbey Road", և այլն)։ Մարթինը թողարկել է Մեծ Բրիտանիայի 30 #մեկ հիթեր և ԱՄՆ 23 #մեկ հիթեր։ Արժանացել է 6 Գրեմմիի[7]։ 1999 թ. Մարթինի անունը տեղ գտավ Ռոք-ն-ռոլլի փառքի սրահում[8]։
Ջորջ Մարթին անգլ.՝ George Henry Martin և անգլ.՝ George Martin | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Highbury, Իսլինգթոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մարտի 8, 2016[4][1][2][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Coleshill, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց |
Մասնագիտություն | երաժշտական գործիքավորող, կոմպոզիտոր, դիրիժոր, հնչյունային օպերատոր, երաժիշտ և երաժշտական պրոդյուսեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | George Martin and His Orchestra? և Ray Cathode? |
George Martin Վիքիպահեստում |
Երբ Մարթինը վեց տարեկան էր, նրա ընտանիքը ձեռք բերեց դաշնամուր, այսպիսով խթանելով երեխայի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ։ Ութ տարեկանում Մարթինը համոզեց իր ծնողներին՝ Հենրի և Բերթա Բեատրիսին, որ իրեն ուղարկեն դաշնամուրի դասերի, բայց գնաց ընդամենը ութ դասի, քանի որ անհամաձայնություն ծագեց նրա մոր և ուսուցչի միջև։ Սովորել է մի քանի դպրոցներում։
1943 թ.-ին, երբ Մարթինը տասնյոթ տարեկան էր, նա միանում է Թագավորական նավատորմի Օդային ուժերին՝ որպես ենթասպա և թողնում է ծառայությունը 1947 թ.՝ պատերազմի ավարտից հետո։
1947-1950 թթ. Մարթինը սովորել է Գիլդհոլլի երաժշտության և դրամայի դպրոցում՝ դաշնամուրի և հոբոյի դասարանում։ Դրանից հետո աշխատել է BBC-ի եվրոպական դասական երաժշտության բաժնում, 1950 թվականին տեղափոխվել է EMI: Նրա գործունեությունը տևել է վեց տասնամյակից ավելի. նա աշխատել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և համերգային ոլորտներում։
Նա աշխատել է The Beatles խմբի անդամների հետագա պրոեկտներում, Մահավիշնուի, Սելին Դիոնի, Ջեֆֆ Բեկի հետ։ Բրիտանական կայսրության օրդենի կոմանդոր։
Բիթլզի "Sgt. Pepper"ալբոմը 1967 թ. երկու Գրեմմի մրցանակի արժանացավ, հետագայում Մարթինը երկու անգամ նաև արժանացավ BRIT Awards մրցանակին։ Նրա վերջին աշխատանքներից է Բիթլզի Love ալբոմը (որդու՝ Ջայլզի հետ), որի համար 2008 թ. նա կրկին Grammy ստացավ։
Մարթինի մահից հետո 2016 թ. Փոլ Մաքքարթնին գրեց, որ "եթե ինչ-որ մեկն արժանի է հինգերորդ բիթլի կոչմանը, դա Ջորջն է"[9]: Ըստ Ալան Պարսոնսի՝ "Նա իրավամբ վաստակեց հինգերորդ բիթլի կոչումը"[10]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.