![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/a/a5/%25D5%258D%25D5%25A1%25D5%25BC%25D5%25B8%25D6%2582%25D5%25B5%25D6%2581%25D5%25AB_%25D6%2587_%25D5%25AF%25D6%2580%25D5%25A1%25D5%25AF%25D5%25AB_%25D5%25A5%25D6%2580%25D5%25A3_%2528%25D5%25A3%25D5%25AB%25D6%2580%25D6%2584%2529.jpg/640px-%25D5%258D%25D5%25A1%25D5%25BC%25D5%25B8%25D6%2582%25D5%25B5%25D6%2581%25D5%25AB_%25D6%2587_%25D5%25AF%25D6%2580%25D5%25A1%25D5%25AF%25D5%25AB_%25D5%25A5%25D6%2580%25D5%25A3_%2528%25D5%25A3%25D5%25AB%25D6%2580%25D6%2584%2529.jpg&w=640&q=50)
Սառույցի և կրակի երգ (գիրք)
From Wikipedia, the free encyclopedia
Սառն և հուրի երգ, էպիկական ֆենտեզի ժանրի վեպերի շարք, հեղինակ՝ ամերիկացի վիպասան և կինոսցենարիստ Ջորջ Մարտին։ Շարքի առաջին գիրքը՝ «Գահերի խաղ»-ը, հեղինակը սկսել է գրել 1991 թվականին, իսկ առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1996-ին։ Ի սկզբանե Մարտինը նախատեսել էր եռագրություն գրել։ Իսկ այսօր պլանավորված յոթ գրքերից հինգն արդեն հրատարակվել են։ Մարտինից հինգ տարի պահանջվեց վերջին` հինգերորդ գիրքը՝ «Պար վիշապների հետ»-ը գրելու համար, որը հրատարակվել է 2011-ին։ Վեցերորդ վեպը՝ «Ձմռան քամիները», դեռ գրվում է։
Սառույցի և կրակի երգ անգլ.՝ A Song of Ice and Fire | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջորջ Մարտին |
Տեսակ | վեպերի շարք |
Ժանր | ֆենթեզի և բարձր ֆենտեզի |
Կազմված է | Գահերի խաղ, Արքաների պատերազմը, Թրերի մրրիկ, Անգղների խրախճանք, Պար վիշապների հետ, Ձմռան քամիները և Գարնան երազներ |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն և անգլերեն |
Նկարագրում է | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Բանտամի Գրքերը, HarperCollins, Gigamesh?, J'ai Lu?, Gigamesh?, Leya? և ԱՍՏ |
Հրատարակման տարեթիվ | 1996 |
Պարգև(ներ) | |
Կայք | georgerrmartin.com/book-category/?cat=song-of-ice-and-fire |
![]() |
Սառույցի և կրակի երգ-ի գործողությունները տեղի են ունենում հորինված մայրցամաքներում՝ Վեստերոսում և Էսսոսում։ Վեպը պատմվում է հերոսների դեմքից, ովքեր առաջին գրքում ինն են, իսկ վերջինում՝ երեսունմեկը։ Երեք հիմնական պատմությունները հյուսված են մի քանի արքայատոհմերի միջև Վեստերոսին տիրելու համար մղվող պատերազմի, Վեստերոսի ամենահյուսիսում գերբնական Սպիտակ քայլողների աճող վտանգի և գահընկեց արված թագավորի դստեր՝ Դեյեներիս Թարգերիենի՝ Երկաթե գահին տիրելու ձգտումների շուրջ։