Թրերի մրրիկ
From Wikipedia, the free encyclopedia
«Թրերի մրրիկ», «Սառույցի և կրակի երգ» շարքի երրորդ գիրք՝ էպիկական ֆանտազիայի ժանրի։ Գրքի հեղինակն է Ջորջ Մարտինը։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 2000 թվականի օգոստոսի 8-ին[2]։ Գիրքը, ինչպես դրան նախորդող՝ «Արքաների պատերազմը» վեպը, ստացել է «Լոկուս» մրցանակ՝ 2001 թվականին և անվանակարգվել է «Նեբյուլա» և «Հյուգո» մրցանակների համար[3]։ Այս գրքին նախորդել է «Վիշապի ճանապարհ» պատմվածքի հրատարակումը, որը կազմված էր «Թրերի մրրիկ» վեպի մասերից, որոնք պատմում են Դեյեներիս Թարգարիենի մասին։
Արագ փաստեր Թրերի մրրիկA Storm of Swords, Հեղինակ ...
Թրերի մրրիկ A Storm of Swords | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ջորջ Մարտին |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Ֆանտազիա |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Նկարագրում է | «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ |
Շարք | «Սառույցի և կրակի երգ» |
Նախորդ | «Արքաների պատերազմը» |
Հաջորդ | «Անգղների խրախճանք» |
Կազմի հեղինակ | Stephen Youll? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Bantam Spectra ![]() Voyager Books ![]() |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 8, 2000[1] |
Առաջնախաղի տարեթիվ | Օգոստոս, 2000 թվական ![]() Նոյեմբեր, 2000 թվական ![]() |
OCLC | 44676135 |
Պարգև(ներ) | |
Կայք | georgerrmartin.com/grrm_book/a-storm-of-swords-a-song-of-ice-and-fire-book-three/(անգլ.) |
Փակել
Վեպը էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի երրորդ և չորրորդ եթերաշրջաններում[4]։ Մի քանի մասեր (Սեմվել IV և V, Ջոն XI և XII)[5][6][7] օգտագործվել են հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանում[8]։
Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։