Սաութ Բենդ (Ինդիանա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սաութ Բենդ, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Սենթ Ժոզեֆ շրջանի քաղաք, շրջանի կենտրոնը։ Սաութ Բենդը տեղակայված է Սենտ Ժոզեֆ գետի ափին։ Այն Ինդիանա նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքն է։ Հայտնի է իր «Միչիանա» շրջանով և Նոտր Դամ համալսարանով։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սաութ Բենդ | |||
անգլ.՝ South Bend | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Սենտ Ջոզեֆ շրջան | ||
Հիմնադրված է | 1865 թ. | ||
Մակերես | 108,3 կմ², 108,455972 կմ² | ||
ԲԾՄ | 211±1 մետր | ||
Բնակչություն | ▲103 453 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||
Ժամային գոտի | EDT?, UTC-5 և UTC−4 | ||
Հեռախոսային կոդ | 574 | ||
Փոստային դասիչ | 46601, 46604, 46612–46617, 46619, 46620, 46624, 46626, 46628, 46629, 46634, 46635, 46637, 46660, 46680, 46699, 46612, 46613, 46616 և 46615 | ||
Պաշտոնական կայք | southbendin.gov(անգլ.) | ||
| |||
Սաութ Բենդը հիմնադրել են մորթեղենի առևտրականները 18-րդ դարում, 1865 թվականին այն դարձել է քաղաք։ 20-րդ դարի կեսին գետը մեծապես նպաստել է քաղաքի զարգացմանը։ Քաղաքում հիմնվել են բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ «Studebaker Corporation», «Oliver Farm Equipment Company» և այլն։
1960 թվականին բնակչության թվաքանակը հասել է իր գագաթնակետին՝ 132 445 մարդ, ինչից հետո այն զգալիորեն նվազել է։ Դրան մեծապես նպաստել է ծանր արդյունաբերական որոշ ընկերությունների փակումը։ Սակայն 2000 թվականի մարդահամարի արդյունքներով՝ 10 տարվա ընթացքում բնակչությունն աճել է 2,2 տոկոսով, ինչը տեղի է ունեցել 1960 թվականից ի վեր առաջին անգամ։ Այսօր քաղաքում առավել զարգացած են առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսը։ Մեծ է նաև տնտեսության զբոսաշրջային ոլորտը։
ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ Սաութ Բենդի մակերեսը կազմում է 101,3 կմ2, այդ թվում՝ 100,2 կմ2 ցամաք է և 1,1 կմ² (1,10%) ջրային մակերես։
Սաութ բենդը գտնվում է Միչիգան նահանգի սահմանից 8 կմ հեռավորության վրա և մոտավորապես հավասար հեռավորության վրա է Օհայոյից և Իլինոյսից, իսկ Չիկագոյից հեռավորությունը կազմում է 150 կմ։ Միչիգան լճի մոտակա ափից հեռավորությունը 32 կմ է։
Սաութ Բենդը գտնվում է մայրցամաքային խոնավ կլիմայի գոտում։ Ըստ Կեպլենի դասակարգման՝ Միչիգանի լիճը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի կլիմայի վրա, այդ թվում «լճի ձյունային էֆեկտը» և տարեկան ազդեցությունը ջերմաստիճանի վրա։ Տաք ամիսներն են հունիսից օգոստոս։ Տարվա 42 օրը ամպրոպային է։ Ամենաձնառատ ամիսը հունվարն է, բայց ձյունը գալիս է հոկտեմբերից մինչև ապրիլ[2]։ Տարեկան այստեղ տեղում է 208 սմ ձյուն[3]։ Գարունը և աշունը մեղմ և մռայլ են, իսկ 293 օրերն ամպամած և մռայլ են[4]։
Քաղաքի՝ գետի ափին գտնվելու հանգամանքը 1800-ականների վերջին և 1900-ականների սկզբին բերել է արդյունաբերական տնտեսության զարգացման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին քաղաքի տնտեսությունը սկսել է նվազել[5]. 1963 թվականին փակվել է քաղաքի խոշորագույն ֆաբրիկան՝ «Studebaker»-ը Մինչ օրս կարելի է հանդիպել հին տնտեսության մնացորդներ լքված գործարանների տեսքով, որոնց մեծ մասը դեռ չի ավերվել[6]։ Տնտեսական արտադրության ծավալի նվազումից հետո առաջին պլան են մղվում առողջապահությունը, կրթությունը և փոքր բիզնեսները, սակայն մինչ այժմ քաղաքը չի հասել 1950 թվականի զարգացման մակարդակին։ Նոթր Դամի համալսարանը քաղաքի խոշորագույն գործատուն է, որն ունի 4758 աշխատատեղ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.