Սանտա Կրոչե (իտալ.՝ Basilica di Santa Croce, Սուրբ Խաչ եկեղեցի), բազիլիկ Ֆլորենցիայի կենտրոնում, քաղաքի ամենահեղինակավոր տեսարժան վայրերից մեկը։ Ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին է աշխարհում։ Հայտնի է Ջոտտոյիֆրեսկոներով և Իտալիայի հանրահայտ մարդկանց շիրիմներով։
Արագ փաստեր Սանտա Կրոչե իտալ.՝ Basilica di Santa Croce, Հիմնական տվյալներ ...
Լեգենդի համաձայն` եկեղեցին հիմնադրել է ինքը սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցին։ Նա մահացել է 1226 թվականին, իսկ մահից ընդամենը երկու տարի անց դասվել է սրբերի շարքին։ 1229 թվականին հիշատակվում է նրան նվիրված եկեղեցու մասին։ Այդ կառույցի տեղում կառուցվող նոր եկեղեցու շինարարությունը սկսվում է 1294 թվականի մայիսի 12-ին (հնարավոր է, որ ճարտարապետը եղել է Առնոլֆո դի Կամբիոն)[5]։ Շինարարության ծախսերը հոգացել են Ֆլորենցիայի բարեկեցիկ ընտանիքները։ 1442 թվականին եկեղեցին օծվել է Հռոմի Եվգենի IV պապի կողմից։
Եկեղեցու պատուհանները զարդարված են վիտրաժներով, որոնք ընդարձակում են շինության ինտերիերը։ Եկեղեցին կառուցված է եգիպտական Т-աձև խաչի տեսքով և համարվում է Իտալիայի ֆրանցիսկյան ամենամեծ եկեղեցին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վերաշինվել է։ 16-րդ դարի երկրորդ կեսին ավերվել են փայտյա շատ մասեր։ Իտալացի քանդակագործ Անդրեա Օրկանյայի ֆրեսկոները մնացել են խորանի տակ, որ նկարազարդել է Ջորջո Վազարին։ Եկեղեցին գոթական ոճով է կառուցված, այդ պատճառով այն ավելի փոքր է երևում, քան Սանտա Մարիա դել Ֆիորեն։ Սանտա Կրոչեն զարդարված է բազմաթիվ ֆրեսկոներով, Ջոտտոյի քանդակներով։ Եկեղեցում իրենց կնիքն են թողել նշանավոր շատ այլ քանդակագործների ու նկարիչներ ևս, ինչպես օրինակ` Դոնատելլոն, Անտոնիո Կանովան, Ջովանի դա Միլանոն, Թադեո Գադդին, Անտոնիոն, Բերնարդո Ռոսելինոն։ Առանձնանում է սուրբ Ֆրանցիսկին նվիրված հարթաքանդակներով եպիսկոպոսական գահը, որի հեղինակը Բենեդետո դե Մայանոն է (1472)։
1866 թվականին համալիրը դարձելէ պետության սեփականություն[6][7]։
Սանտա Կրոչեի ճակատային մասը
Հրեշտակը ծաղկով, XIV դար
Եկեղեցու վիտրաժ
Սանտա Կրոչեի խորանը
Ֆրանցիսկյանների խորհրդանշանը ճակատային մասին
Եկեղեցում թաղված են մոտ 300 նշանավոր ֆլորենտացիներ` արվեստի, գիտության, քաղաքական գործիչներ։ Առավել տարածված են մարմարյա տապանաքարերը` մահացածի կերպարանքի փորագրությամբ։ Շինությունն ունի երկու սյունաշարերով ձգվող կամարներ։
Իտալիայի մեծ մարդկանց տապաններ
Բազիլիկում կան Իտալիայի հանրահայտ մարդկանց շատ գերեզմաններ ու հուշատախտակներ։ Դրանց թվում են.
Դանթե Ալիգիերի (բանաստեղծ, XIII—XIV դարեր), թաղված է Ռավեննայում, բազիլիկում գտնվում է նրա տապանարձանը, որ կառուցվել է 1829 թվականին (Ռավեննայի իշխանությունները դեմ են բանաստեղծի աճյունափոշին Ֆլորենցիա տեղափոխելուն, քանի որ մահարձանի վրա կա «էտրուսկ» մակագրությունը)։
Գալիլեո Գալիլեյ (աստղագետ, մաթեմատիկոս, XVI դար)։ Ծնունդով լինելով Պիզայից` նա կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆլորենցիայում։ Տապանաքարին գիտնականի կերպարանքն է` զարդարված աստղագիտական ու երկրաչափական պատկերներով։ Տապանաքարը Ջուլիո Ֆոգինիի աշխատանքն է (1737)։
Նիկոլո Մաքիավելի (փիլիսոփա, պատմաբան, XV—XVI դարեր)։ Թաղվել է 1527 թվականին։ Տապանաքարի հեղինակը Ինոչենցո Սպինացին է (1787)։ Տապանի վերևում կա դիվանագիտության այլաբանական քանդակ։
Միքելանջելո (նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ, XV—XVI դարեր)։ Տապանաքարի հեղինակը Ջորջո Վազարին է (1570)։ Տապանաքարի վերևում գտնվում է Միքելանջելոյի կիսանդրին, իսկ ներքևի մասում այլաբանական երեք կերպարներ են, որոնք խորհրդանշում են Նկարչությունը, Ճարտարապետությունն ու Քանդակագործությունը։
Սանտա Կրոչե բազիլիկը կարելի է տեսնել Assassin’s Creed II համակարգչային խաղում։ Սյուժեի համաձայն` 1476 թվականին գլխավոր հերոսը հայտնվում է եկեղեցու դարպասներից ներս, որպեսզի սպանի եկեղեցական Ուբերտո Ալբերտիին, ով ներկա էր գտնվել նկարիչ Անդրեա դել Վերոկկիոյի նկարների ցուցահանդեսին։
Besse, J M (1911). "Suppression of Monasteries in Continental Europe: C. Italy". Catholic Encyclopedia. New Advent. Archived from the original on 5 September 2007. Retrieved 2007-07-30.