From Wikipedia, the free encyclopedia
Սամոս (հուն․՝ Σάμος), կղզի Հունաստանում, Եգեյան ծովի Արևելյան Սպորադներ կղզեխմբում։ Երբեմն հարևան Իկարիա կղզու հետ միասին Սամոս կղզին դասում են Հարավային Սպորադներ կղզեխմբին։
Սամոս | |
---|---|
Տեսակ | կղզի և պոլիս |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Հյուսիսային Եգեյան կղզիներ |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | East Aegean Islands? |
Մակերես | 476 կմ² |
Ամենաբարձր կետը | Kerkis? |
Բնակչություն | ▼32 642 մարդ (2021) |
Համարվում է անտիկ ժամանակաշրջանի հոնիական մշակույթի կենտրոն։ Սամոս կղզին համարվում է անտիկ մշակույթի մի շարք գործիչների՝ փիլիսոփաներ Պյութագորասի, Մելիս Սամոսցու և Էպիկուրոսի, աստղագետներ Արիստարքոս Սամոսցու և Արիստիլոսի հայրենիքը։
Կղզին հիշատակվում է Հերոդոտոսի աշխատություններում, որտեղ թվարկված են աշխարհի հրաշալիքները[1]։ Այստեղ գտնվում են դրանցից երեքը.
Կղզին գտնվում է Եգեյան ծովի արևելյան հատվածում և զբաղեցնում է 477,395 կմ² մակերես։ Կղզու երկարությունը արևմուտքից արևելք կազմում է 43 կմ, իսկ լայնությունը հյուսիսից հարավ՝ մոտ 13 կմ։ Սամոսը Եգեյան ծովի ամենախոշոր և բերրի կղզիներից մեկն է։ Այն Փոքր Ասիայի առափնյայից առանձնանում է Միկալե ծոցով, որի լայնությունը ամենանեղ հատվածում կազմում է ընդամենը 1,6 կմ։ Լեռների հետ մեկտեղ կղզին ունի համեմատաբար շատ բարեբեր հարթավայրեր, որոնց մեծ մասը զբաղեցնում են խաղողի այգիները։ «Վաֆի» տեսակի գինին մեծ համբավ ունի նաև Հունաստանի սահմաններից դուրս։
Կղզու բնակչությունը 2011 թվականի դրությամբ կազմում էր մոտ 32,977 մարդ։ Սամոսը Հունաստանի կղզիներից բնակչության թվով իններոդն է։
Կղզու խոշորագույն լեռներից է Ամպելոս լեռնազանգվածը, որը գտնվում է կղզու կենտրոնական հատվածում և ունի 1095 մետր բարձրություն։ Կղզու ամենաբարձր կետը Կերկիս լեռնազանգվածի գագաթն է՝ 1434 մետր բարձրությամբ։ Սամոս կղզու լեռները համարվում են թուրքական Փոքր Ասիայի Միկալե լեռնաշղթայի շարունակությունը։
Կղզու վրա գտնվում են նաև Միտիլինի, Միլի, Պիրգոս, Պագոնդաս, Լեկա, Կալիտեա, Դրակեյ և այլ բնակավայրերը։
Կղզու կլիման տիպիկ միջերկրածովյան է՝ մեղմ անձրևոտ ձմեռներով և շոգ չոր ամառներով։ Սամոսը Եվրոպայի ամենաարևոտ վայրերից մեկն է՝ տարեկան մոտ 3300 արևային ժամ (74%)։
Սամոս օդանավակայան, Հունաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 20.4 (68.7) |
21.4 (70.5) |
24.0 (75.2) |
28.0 (82.4) |
34.4 (93.9) |
39.4 (102.9) |
43.0 (109.4) |
40.6 (105.1) |
37.2 (99) |
31.6 (88.9) |
26.0 (78.8) |
23.0 (73.4) |
43.0 (109.4) |
Միջին բարձր °C (°F) | 13.4 (56.1) |
13.7 (56.7) |
16.3 (61.3) |
19.8 (67.6) |
25.1 (77.2) |
30.5 (86.9) |
33.7 (92.7) |
33.6 (92.5) |
28.6 (83.5) |
23.6 (74.5) |
18.8 (65.8) |
14.9 (58.8) |
22.67 (72.8) |
Միջին օրական °C (°F) | 10.6 (51.1) |
10.7 (51.3) |
12.8 (55) |
15.9 (60.6) |
20.5 (68.9) |
25.8 (78.4) |
28.8 (83.8) |
28.8 (83.8) |
24.4 (75.9) |
20.0 (68) |
15.4 (59.7) |
12.2 (54) |
18.83 (65.88) |
Միջին ցածր °C (°F) | 7.7 (45.9) |
7.7 (45.9) |
9.3 (48.7) |
12.1 (53.8) |
15.9 (60.6) |
21.0 (69.8) |
24.0 (75.2) |
24.1 (75.4) |
20.2 (68.4) |
16.5 (61.7) |
12.1 (53.8) |
9.5 (49.1) |
15.01 (59.03) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −2.4 (27.7) |
−3.4 (25.9) |
−1.0 (30.2) |
5.0 (41) |
7.4 (45.3) |
8.8 (47.8) |
14.8 (58.6) |
16.4 (61.5) |
12.2 (54) |
7.0 (44.6) |
1.0 (33.8) |
−1.4 (29.5) |
−3.4 (25.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 148.5 (5.846) |
102.8 (4.047) |
85.9 (3.382) |
31.8 (1.252) |
15.5 (0.61) |
2.7 (0.106) |
0.7 (0.028) |
1.1 (0.043) |
22.7 (0.894) |
28.9 (1.138) |
110.4 (4.346) |
163.7 (6.445) |
714.7 (28.137) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 12.4 | 10.4 | 8.6 | 7.4 | 4.0 | 1.1 | 0.2 | 0.1 | 1.4 | 4.6 | 9.3 | 13.7 | 73.2 |
% խոնավություն | 70.2 | 68.1 | 67.5 | 64.4 | 59.1 | 50.5 | 43.7 | 46.0 | 51.6 | 62.2 | 68.6 | 72.6 | 61.3 |
Աղբյուր #1: Hellenic National Meteorological Service (temperature and precipitation days)[2] | |||||||||||||
Աղբյուր #2: National Oceanic and Atmospheric Administration (precipitation, and extremes)[3] |
Սամոս կղզում հանդիպում են բազմաթիվ կենդանատեսակներ, որոնցից են սովորական շնագայլը, քարակզաքիսը, վարազը, ֆլամինգոներ, ճգնավոր փոկեր[4]։
Ինչպես վկայում են Պյութագորեո բնակավայրում հայտնաբերված գտածոները, մարդիկ Սամոս կղզում բնակություն են հաստատել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում։ Ենթադրվում է, որ Սամոսում բնակվել են կարիացիները և լելեգները։ Կղզում պահպանվել են մինոյան և միկենյան քաղաքակրթությունների հետքերը։ Դեռևս այդ քաղաքակրթությունների ժամանակներից սկսած կղզու վրա ի հայտ է եկել Հերա աստվածուհու պաշտամունքը, որը իբր ծնվել է այդ կղզում։ Մոտ մ.թ.ա. 1000 տարի առաջ հունական մեծ վերաբնակեցման ժամանակ կղզում բնակություն են հաստատել իոնացիները։ Սամոսը դարձել է Իոնական Լիգայի 12 անդամներից մեկը։
Հին ժամանակներից կղզու արտահանվող հիմնական ապրանքն էր հանդիսանում բնական քաղցր գինին։ Հունական գինու բուժիչ հատկությունների մասին հիշատակել են Հիպոկրատը և Գալեն Կլավդիոսը։ Կիպրոսի ափերի մոտ խորտակված հին հունական նավում, որն այսօր ստացել է Կիրենիա անվանումը, հայտնաբերվել են Սամոս կղզու գինով լի սափորներ։ 1652 թվականից կղզու վրա ստեղծվել են եվրոպական հյուպատոսություններ, որոնց հիմնական խնդիրն էր հանդիսանում գինու արտահանումը համապատասխան երկրներ։ 1770 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Տուրնեֆորը մուսկատի գինու տարեկան արտադրությունը գտահատել է 3 հազար տակառ։ 19-րդ դարից Վատիկանը Սամոս կղզուց գինի է ներմուծում Սուրբ Հաղորդության (հուն․՝ ευχαριστία) համար։
Կղզին բացի գինուց, արտադրում և արտահանում է նաև մեղր, ձիթապտուղ, ձիթապտղի ձեթ, ցիտրուսայիններ, կաթնային սննդամթերք, կերամիկա, փայտե իրեր, պահպանվում է ավանդական փայտե փոքր նավաշինությունը։ Վերին տասնամյակում զարգանում է տուրիզմը[5]։
Կղզում կա երկու ճարտարագիտական թանգարան՝ մայրաքաղաքում և Պյութագորիո քաղաքում, ինչպես նաև հնէաբանական թանգարան Միտիլինի քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.