Սամանտա Փաուեր
From Wikipedia, the free encyclopedia
Սամանտա Փաուեր (անգլ.՝ Samantha Power, սեպտեմբերի 21, 1970(1970-09-21)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկացի պետական գործիչ, քաղաքագետ և իռլանդական ծագում ունեցող լրագրող։
Սամանտա Փաուեր | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի քոլեջ, Lakeside High School?, Հարվարդի իրավունքի դպրոց և Davenport College? |
Մասնագիտություն՝ | լրագրող, դիվանագետ, մանկավարժ, գրող, իրավապաշտպան, քաղաքական ակտիվիստ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | սեպտեմբերի 21, 1970(1970-09-21)[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իռլանդիա |
Ամուսին | Կաս Սանստեյն |
Կայք՝ | samanthapower.com |
Պարգևներ | |
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր և 2003 թվականի Պուլիցերյան մրցանակի դափնեկիր «խնդիրը դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» գրքի համար, Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական վերջինիս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը 2013 թվականի օգոստոսի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 20-ը։
«Թայմս» ամսագիրը բնութագրել է նրան`«Փաուերը մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն-կառավարիչ է։ Կարրան Հարվարդում խղճի նոր ձայն է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական էլիտայի համար»։ Փաուերն ընդգրկվել է մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[6]։ Նա ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի միջազգային հարաբերությունների տնօրենն է[7]։