բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Սալորենի (լատին․՝ Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։
Սալորենի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
Ենթաընտանիք | Սալորայիններ (Amygdaloideae) |
Տրիբա | Amygdaleae |
Ցեղ | Սալորենի (Prunus) L., 1753 |
Ծառեր են կամ թփեր՝ 3-12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ 5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6-100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։
Հայտնի է 30 տեսակ։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը։ Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում, Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում և այլն։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին (Prunus domestica)։
Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9-20, օրգանական թթուներ՝ 0, 4-1, 4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։
Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև -30 °C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50-100 կգ կամ 100-150 g/htu։
Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։
Հայաստանում մշակվում է ընտանի սալորենի (դամբուլենի), հյուսիսարևելյան շրջաններում հանդիպում է նաև մամխին։ Հայաստանում մշակվող սալորենու ներմուծված արդյունաբերական սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Սև դամբուլը։
Հայաստանում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին։ Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ։
Հայտնի է 254 տեսակ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.