Սադարակ
From Wikipedia, the free encyclopedia
Սադարակ (հայերեն՝ Սանդրուք[1], ադրբ.՝ Sədərək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանում։ Այն գտնվում է վարչական շրջանի ծայր հյուսիս-արևելքում, Սադարակի հարթավայրում։ Գյուղի բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերով, խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա գինեգործարան, երկու միջնակարգ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մանկապարտեզ, տեխնիկական ստեղծագործական կենտրոն, մշակութային տուն, մշակույթի ակումբ, գրադարան, մանկական երաժշտական դպրոց, հիվանդանոց, սանիտարահամաճարակաբանական կայան, հեռուստատեսային հաղորդիչ և երեք մզկիթ։ Գյուղն ունի 7,260 բնակչություն[2]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | ||
---|---|---|
Սանդրուք/Սադարակ | ||
Sədərək | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Սադարակի շրջան | |
ԲԾՄ | 864 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․869 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Փակել