![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f5/Steiner_um_1905.jpg/640px-Steiner_um_1905.jpg&w=640&q=50)
Ռուդոլֆ Շտայներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուդոլֆ Շտայներ (գերմ.՝ Rudolf Steiner, փետրվարի 27, 1861(1861-02-27)[1][2][3], Դոնյի Կրալյեվեց, Kingdom of Croatia, Ավստրիական կայսրություն - մարտի 30, 1925(1925-03-30)[4][1][5][…], Դորնախ, Շվեյցարիա[4][6]), ավստրիացի փիլիսոփա, միստիկ գրող, էզոթերիկ, անտրոպոսոֆիա հոգևոր ուսմունքի հիմնադիր։
Սկզբնապես ընդունելություն է գտել որպես Գյոթեի ժառանգությունն ու ճանաչողության տեսությունն ուսումնասիրող[12]։ 20-րդ դարի սկզբին հիմնել է անտրոպոսոֆիայի հոգևոր շարժումը՝ էզոթերիկ քրիստոնեական ուսմունք, որը սկիզբ է առնում եվրոպական տրանսցենդենտալիզմից և աղերսներ ունի թեոսոֆիայի հետ։ Շտայների գլխավորությամբ այս շարժումը մի քանի փուլեր ունեցավ։ Առաջինում՝ ավելի շատ փիլիսոփայորեն կողմնորոշվածում, Շտայները փնտրում էր գիտության և ոգու համադրությունը։ Այդ տարիների նրա փիլիսոփայական աշխատանքը՝ ոգեգիտությունը, ձգտում է միավորել ճանաչողության արևմտյան եղանակը և մարդ արարածի ներքին ու ոգեկան պահանջմունքները[13]։ Երկրորդ շրջանում, որն սկսվում է մոտ 1907 թվականից, Շտայները լայն գործունեություն է ծավալում արվեստի տարբեր ճյուղերում՝ ներառյալ դրաման, շարժման արվեստը (նոր տիպի արվեստի մշակում, որը կոչվեց էվռիթմիա) և ճարտարապետությունը։ Այս աշխատանքի գագաթնակետը բոլոր արվեստների տուն հանդիսացող մշակութային կենտրոնի՝ Գյոթեանումի կառուցումն էր։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Շտայները համագործակցում է մանկավարժների, գյուղատնտեսների, բժիշկների և այլ մասնագիտությունների ներկայացուցիչների հետ և որպես գործնական բարենորոգիչ դնում է վալդորֆյան մանկավարժության, անտրոպոսոֆիական բժշկության, բուժական մանկավարժության, բոտմերյան գիմնաստիկայի, բիոդինամիկական գյուղատնտեսության հիմքերը, խթանում է էվռիթմիայի և նոր ուղղությունների զարգացումը դրամատիկական արվեստում, գեղանկարչության և ճարտարապետության մեջ։