From Wikipedia, the free encyclopedia
Շթայներն ու վալդորֆյան մանկավարժությունը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ռուդոլֆ Շտայները (1861-1925 թ.թ.) գերմանացի գիտնական է, իդեալիստ փիլիսոփա, անթրոպոսֆիայի և վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը։
Անթրոպոսոֆիան հունարենից թարգմանաբար նշանակում է մարդիմացություն։
Շթայները առաջիններից էր, որ փորձեց գիտական օրինաչափությունները բացատրել հոգևոր օրենքներով, ինչը նկարագրել է իր ‹Թեոսոֆիա› աշխատության մեջ։
Գիտնականը, պայծառատեսը, մանկավարժը նոր ձևով ներկայացրեց մարդու կեցության և աշխարհի մի շարք սկզբունքային հարցեր։ Շթայների ամբողջ գործունեությունը ուղղորդված է այն հարցերի պատասխանները գտնելուն, որոնք առաջադրվել են իր ժամանակակիցների կողմից։
Անթրոպոսոֆիան այսօր շատերի համար դարձել է կյանքի և ստեղծագործական աշխատանքի անքակտելի մաս։
Նրա երկերի լիակատար ժողովածուն, որ բաղկացած է 364 հատորից, ընդգրկում է մանկավարժության, բժշկության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ։ Ներկայումս աշխարհի շատ երկրներում տարածված են վալդորֆյան դպրոցները և մանկապարտեզները, գյուղական տնտեսությունները, որտեղ բացառվում են քիմիական պարարտանյութերը, անթրոպոսֆյան կլինիկաները և դեղագործական ֆիրմաները, բուժական մանկավարժական հաստատությունները, էվրիթմիայի դպրոցները և մի շարք այլ գործունեություններ, որոնք առաջացացել են Շթայների գաղափարների հիման վրա։
Վալդորֆյան մանկավարժության հիմքում ընկած է.
Վալդոֆյան մանկավարժությունը հիմնվում է Ռ. Շթայների գաղափարների հիման վրա, որոնց էությունը այն է, որ անձի մարմինը, հոգին, մտքերը, զգացմունքները, կամքը կազմում են մի ամբողջություն։ Զարգացումը և ուսուցումը պետք է ազդեցություն գործեն երեխայի վրա ամբողջությամբ, և ոչ թե ոչ միայն գլխի։ Ինտելեկտը կազմում է անձի հոգևոր բաղկացուցիչներից միայն մեկը։
Շթայների մանկավարժական հայացքներից է երեխայի ուսուցման նկատմամբ նրա փիլիսոփայական մարդաբանական մոտեցումը։ Դաստիարակության և ուսուցման արվեստի մեջ անհրաժեշտ է մարդկային բնության մասին գիտելիքը։
Ուսուցումը կառուցված է ֆենոմենոլոգիական մոտեցման վրա, որի հիմնական սկզբունքը ոչ թե «ինֆորմացիան է, այլ ձգտումը առ ճշմարտություն». սկզբում սովորել դիտարկել որևէ երևույթ, հետո տալ նկարագրությունը, գտնել օրինաչափությունները, գիտակցելով դրանք՝ ձևակերպել օրենքը։
Երեխայի ճանաչողական ընդունակությունները սկսվում են ծննդյան օրից, որոնք ակտիվանում են, եթե գիտելիքները տրվում են, երբ երեխայի ֆիզիկական մարմնի կառուցումն ավարտվում է ատամնափոխությամբ։
Գիտելիքը ոչ թե պատրաստի ձևով է տրվում, ինչպես ավանդական դպրոցում, այլ ինքնուրույն է ձեռք բերվում՝ ուսումնասիրելով և հետազոտելով սեփական մարմինը՝ փնտրելով այնտեղ գիտելիքների աղբյուրը, ֆրոնտալ հարցման փոխարեն լինում են երկխոսություններ, աշխատանք խմբերում, խնդրի քննարկում։
Կարևորվում է ձեռքի աշխատանքը տարբեր արհեստանոցներում, անհատական աշխատանքը։ Ուսուցումն, այսպիսով, կրում է պրոբլեմային բնույթ, տեղի է ունենում գիտական ինքնուրույն մտածողության զարգացում։
Մեծ նշանակություն է տրվում դասարանի ձևավորմանը և դասվարի ընտրությանը, որը դասարանի ղեկավարն է առաջինից մինչև ութերորդ դասարան։ Դասարաններում երեխաների խտությունը մեծ է՝ մինչև 40 աշակերտ։ Դասարանի կազմը սովորաբար տարիների ընթացքում մնում է անփոփոխ։
Երեխաներին առաջին հերթին սովորեցնում են կենտրոնանալ, լսել և լռել (մշակված հատուկ ժեստերի միջոցով)։
Յուրաքանչյուր դասարանում ուսումնական օրը սկսվում է հիմնական դասով (տևում է 2 ժամ)։ Երկար ժամանակ (2-4շաբաթ) հիմնական դասը կազմում է դպրոցական այս կամ այն առարկան (պատմություն, ֆիզիկա, կենսաբանություն և այլն)։ Իհարկե կան նաև վարժությունների դասեր, առարկաներ, որոնք պահանջում են անհընդհատ վարժություններ՝ լեզուներ, մաթեմատիկա, ֆիզկուլտուրա, էվրիթմիա, որոնք էլ բաժանված են շաբաթվա գրաֆիկի մեջ։
Վալդորֆյան մանկավարժությունն ունի լայն իմաստով բնապահպանական ուղղվածություն։ Բնության, կյանքի մասին ամբողջական պատկերացումը, ինչպես նաև օրինաչափությունները ձևավորվում են ոչ միայն գիտելիքների միջոցով, այլև բնական երևույթների ապրման փորձի միջոցով։ Համատեղելով իրականության երևույթների նկատմամբ գիտական և գեղարվեստական մոտեցումները՝ ուսուցիչը փորձում է լրացնել բնական երևույթների մասին պատկերացումները գեղարվեստական կամ պոետիկ պատկերներով։ Այսինքն, արվեստի տարրերը ուսումնական գործընթացի մեջ կարևոր մասն են կազմում։ Կարևորվում են ուսումնական, և հատկապես աշխատանքային բազմօրյա ճամփորդությունները, երբ երեխան հնարավորություն է ստանում ինքնուրույն, առանց ծնողների ապրելու բնության մեջ իր ընկերների և ուսուցչի հետ։
Դեռևս 20-րդ դարի սկզբում Ռ. Շթայներն զգաց, որ կյանքի աճող ինդուստրիալացումը վտանգ է ներկայացնում մարդու հոգևոր առողջության համար։ Դեռևս այն ժամանակ մեծ քաղաքների երեխաները չունեին պատկերացում մարդկային տարրական աշխատանքի մասին։ Իսկ հիմա՝ առավել քան…Ինչպե՞ս են ստանում հացը, կառուցում տներ կամ զամբյուղ գործում։ Երեխային շրջապատող ժամանակակից կենցաղն այնքան է ավտոմատացված և հեռու բնությունից, որ երեխաները պատկերացում չունեն մարդկային գործունեության տարրական բնազդների մասին։ Վալդորֆյան դպրոցի հիմնական սկզբունքներից է կապը կյանքի հետ, գիտական գիտելիքների և կյանքի փորձի միջև հարաբերությունների հաստատում, այդ պատճառով էլ մեծ տեղ է հատկացվում այգեգործությանը, գյուղատնտեսությանը, խեցեգործությանը և այլն։
Դպրոցում ուսուցումը կրում է ստեղծագործական, հետազոտողական բնույթ՝ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների կողմից։ Մինչև 7-8-րդ դասարաններ դասղեկը (այսինքն այդ դասարանի հիմնական ուսուցիչը, կազմակերպիչը, դաստիարակը) դասավանդում է հիմնական առարկաները։ Դասղեկը լիարժեք ճանաչում է իր դասարանի երեխաներին, այդ պատճառով էլ կարողանում է հաշվի առնել երեխայի ընկալման անհատական առանձնահատկությունները՝ դիտարկելով երեխային տարբեր առարկաների և տարբեր գործունեությունների ժամանակ։ Դա, իհարկե, բարդ է մի անձի համար, սակայն տալիս է արդյունք, որը հնարավոր չէ ստանալ սովորական դպրոցի առարկայան ուսուցման շրջանակներում, որտեղ երեխան և ուսուցիչը օտարված են միմյանցից։
Վալդորֆյան դպրոցը «երեխայի հետաքրքրություների դպրոց է». ոչ թե երեխան է դպրոցի համար, այլ դպրոցը՝ երեխայի։ Այսինքն՝ երեխան իրավունք ունի այստեղ մնալու երեխա և զարգացնելու իր անհատական հետաքրքրությունները։ Դեռևս Պեստալոցին ասել է, որ պետք չէ համեմատել երեխային ուրիշ երեխայի հետ, «միշտ համեմատիր իրեն իր հետ»։ Այս դպրոցի խնդիրներից են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.