Ռուբցովսկ
From Wikipedia, the free encyclopedia
Ռուբցովսկ, քաղաք (1927-ից), Ռուսաստանի Ալթայի երկրամասի Ռուբցովսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալեյ գետի ափին։ Բնակչությունը՝ ▼126 834 մարդ (2021)[2]։ Կա երկաթուղային կայարան։ Գյուղատնտ․ մեքենաշինության խոշոր կենտրոն է։ 1941 – 1945-ին Ռուբցովսկում կառուցվեցին Ալթայի տրակտորային և գյուղատնտ․ մեքենաշինության գործարանները։ Կա սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերություն։ Ռուբցովսկում է Ալթայի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան ֆակուլտետը։ Ունի մեքենաշինական տեխնիկում, սովխոզ–տեխնիկում, բժշկական, մանկավարժական և երաժշտ․ ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ռուբցովսկ | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Հիմնադրված է | 1892[1] թ. | ||
Առաջին հիշատակում | 1886 | ||
Մակերես | 84 կմ² | ||
ԲԾՄ | 215 մետր | ||
Բնակչություն | ▼126 834 մարդ (2021)[2] | ||
Ժամային գոտի | OMST?[3], KRAT?[3] և UTC+7 | ||
Հեռախոսային կոդ | 38557 | ||
Փոստային դասիչ | 658200 | ||
Պաշտոնական կայք | rubtsovsk.org | ||
| |||
Փակել