![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Rosa_Luxemburg.jpg/640px-Rosa_Luxemburg.jpg&w=640&q=50)
Ռոզա Լյուքսեմբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Ռոզա Լյուքսեմբուրգ՝ (լեհերեն՝ Róża Luksemburg, իսկական անունը՝ Rosalia Luxenburg — Ռոզալիա Լյուքսենբուրգ, կեղծանունները՝ Róża Kruszyńska, Maciej Rózga, Spartakus մարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3], Զամոշչ, Լեհական թագավորություն[4][5] - հունվարի 15, 1919(1919-01-15)[6][7][1][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[6][4][5]), մարքսիզմի լեհ տեսաբան, փիլիսոփա, տնտեսագետ, հրապարակախոս, հակապատերազմական և հեղափոխական շարժումների ակտիվ, ղեկավար մասնակից, լեհական, գերմանական և համաեվրոպական հեղափոխական՝ ձախ սոցիալ-դեմոկրատիայի առավել ազդեցիկ գործիչներից մեկը։ Մասնակցել է Լեհաստանի սոցիալ-դեմոկրատիայի հիմնադրման ակունքներում կանգնած լեհ քաղաքական էմիգրանտների խմբակի աշխատանքներին, պայքարել Լեհաստանի սոցիալիստական կուսակցությունում դրսևորված ազգայնականության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հակապատերազմական քարոզչություն ծավալելու համար ենթարկվել է հալածանքների՝ ընդհանուր առմամբ բանտերում անցկացնելով մոտավորապես չորս տարի։ Համարվում է հակապատերազմական «Սպարտակ» միության և Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Սպարտակցիների նախաձեռնությամբ 1919 թվականի հունվարին Բեռլինի բանվորների կազմակերպած ապստամբոթյան դաժանաբար ճնշվելուց հետո կալանավորվել ու սպանվել է կուսակցական ընկերոջ՝ Կառլ Լիբկնեխտի հետ[8]։
Ռոզա Լյուքսեմբուրգ լեհ.՝ Róża Luksemburg | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1871(1871-03-05)[1][2][3] |
Ծննդավայր | Զամոշչ, Լեհական թագավորություն[4][5] |
Մահացել է | հունվարի 15, 1919(1919-01-15)[6][7][1][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[6][4][5] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան[4] |
Գիտական աստիճան | քաղաքագիտության դոկտոր |
Երկեր | The Accumulation of Capital? և Social Reform or Revolution? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, փիլիսոփա, հեղափոխական, տնտեսագետ, լրագրող, խմբագիր, քաղաքական տեսաբան, botanical collector, economist, հրապարակախոս, խմբագիր և դոցենտ |
Ամուսին | Գուստավ Լյուբեկ և Յուլիան Մարխլևսկի |
Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Սպարտակ միություն և Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0d/RosaLuxemburg2a.jpg/640px-RosaLuxemburg2a.jpg)