Յուլիան Մարխլևսկի
From Wikipedia, the free encyclopedia
Յուլիան Բալտազար Մարխլևսկի (լեհ.՝ Julian Baltazar Marchlewski, մայիսի 17, 1866(1866-05-17)[1][2], Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - մարտի 22, 1925(1925-03-22)[1][2], Բոլիասկո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), լեհ կոմունիստ քաղաքական գործիչ, հեղափոխական ակտիվիստ։
Յուլիան Մարխլևսկի լեհ.՝ Julian Baltazar Marchlewski | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1866(1866-05-17)[1][2] |
Ծննդավայր | Վլոցլավեկ, Վլոցլավսկյան նեղուց, Վարշավայի նահանգ, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 22, 1925(1925-03-22)[1][2] (58 տարեկան) |
Մահվան վայր | Բոլիասկո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Լեհաստան[3] |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և խմբագիր |
Ամուսին | Ռոզա Լյուքսեմբուրգ[3] և B.G. Marhlevskaâ? |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Լեհաստանի և Լիտվայի Թագավորության սոցիալ-դեմոկրատիա, ԽՄԿԿ և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Երեխաներ | Zofia Marchlewska? |
Ստորագրություն | |
Julian Marchlewski Վիքիպահեստում |
Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է 1880-ական թվականներին, որպես լեհական առաջին հեղափոխական կուսակցության՝ «Պրոլետարիատ-1»-ի անդամ։ 1891 թվականին բանտարկվել է, 1893 թվականին տարագրվել Շվեյցարիա։ Եղել է Լեհական թագավորության ս-դ-ի հիմնադիրներից։ 1896 թվականից աշխատակցել է լեհական և գերմանական ս-դ. մամուլին։ Օժանդակել է Վլադիմիր Լենինին՝ «Իսկրա»-ի կազմակերպման գործում։ 1905 թվականին վերադարձել է Վարշավա, մասնակցել 1905-1907 թվականների ռուսական հեղափոխությանը։ Եղել է ՌՍԴԲԿ V (լոնդոնյան) համագումարի (1907) պատգամավոր, ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու։ Եղել է II Ինտերնացիոնալի Ցյուրիխի և Շտուտգարտի կոնգրեսների պատգամավոր։ 1909 թվականից հիմնականում աշխատել է գերմանական ս-դ. կուսակցությունում, հանդիսանալով դրա ձախ թևի ղեկավարներից, մասնակցել է «Սպարտակ միության» կազմակերպմանը։ 1916 թվականին բանտարկվել է։ Ազատվել է 1918 թվականին, խորհրդային կառավարության պահանջով և ուղարկվել Ռուսաստան։ 1918 թվականին դարձել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի ստեղծմանը։ 1919 թվականից՝ Գերմանիայի կոմկուսի ԿԿ անդամ, 1920 թվականից՝ ՌԿ (բ)Կ ԿԿ-ին կից Լեհական բյուրոյի անդամ, Լեհաստանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահ։ 1921-1922 թվականներին կատարել է դիվանագիտական աշխատանք։ 1922 թվականից՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծած ՄՕՊՌ-ի նախագահ։