![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/Roberto_Baggio_cropped.jpg/640px-Roberto_Baggio_cropped.jpg&w=640&q=50)
Ռոբերտո Բաջո
իտալացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտո Բաջիո (կամ Ռոբերտո Բաջո, իտալ.՝ Roberto Baggio, ծնվ. փետրվարի 18, 1967, Կալդոնյո, Իտալիա), իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան (հաճախ՝ հետ քաշված հարձակվող)։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է միայն իտալական ակումբների և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռոբերտո Բաջիո իտալ.՝ Roberto Baggio | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ռոբերտո Բաջիո | ||||||||||||||||||||||||||
Ազգությունը | իտալացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Աստվածային Պոչիկ (Il Divin' Codino) | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1967 (57 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Կալդոնյո, ![]() | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 174 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 73 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք |
հարձակվողական կիսապաշտպան (հարձակվող) | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ 2000 թվականին ՖԻՖԱ-ի կողմից անցկացված ինտերնետ-հարցման արդյունքում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում (Մարադոննայից, Պելեից և Էյսեբիոյից հետո)։ 2004 թվականից մտնում է «ՖԻՖԱ 100»-ի կազմի մեջ։ 1993 թվականի Ոսկե գնդակի մրցանակակիր։
Հայտնի է իր ռմբարկուական հատկանիշներով։ Ազգային թիմի կազմում չորրորդ լավագույն ռմբարկուն է։ Միակ իտալացի ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել երեք աշխարհի առաջնություններում (1990, 1994 և 1998), ինչպես նաև աշխարհի առաջնություններում ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է՝ Պաոլո Ռոսսիի և Քրիստիան Վիերիի հետ համատեղ։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո զբաղվում է բարեգործությամբ։ 2002 թվականից՝ ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (FAO) բարի կամքի դեսպան։ 2010 թվականին արժանացել է «World Peace Award» մրցանակի։