Պելե
բրազիլական Ֆուտբոլիստ (1940–2022) / From Wikipedia, the free encyclopedia
Էդսոն Արանտիս դու Նասիմենտու (պորտ.՝ Edson Arantes do Nascimento, հոկտեմբերի 23, 1940(1940-10-23)[1][2][3][…], Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4] - դեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[5][6][7], Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Պաուլո, Բրազիլիա[8][7]), հայտնի է որպես Պելե (պորտ.՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, նրան կոչել են «ֆուտբոլի արքա»։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Էդսոն Արանտիս դու Նասիմենտու | ||
Ազգությունը | աֆրո-բրազիլացի | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Մականուն | O Rei և Pelé | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1940(1940-10-23)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Տրես Կորասոյնս, Մինաս Ժերաիս, Բրազիլիա[4] | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 29, 2022(2022-12-29)[5][6][7] (82 տարեկան) | ||
Մահվան վայր | Morumbi, Subprefecture of Butantã, Zona Oeste de São Paulo, Սան Պաուլո, Բրազիլիա[8][7] | ||
Հասակ | 173 սմ | ||
Քաշ | 74 կիլոգրամ | ||
Դիրք | Հարձակվող | ||
Պատանեկան կարիերա | |||
1952-1956 | Բաուրու | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1956-1974 1975–1977 |
Սանտոս Նյու Յորք Կոսմոս |
605 (730) 64 (37) 669 (737) | |
Ազգային հավաքական | |||
1957-1971 | Բրազիլիա | 92 (77) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Հանդես է եկել «Բաուրու» (1950-1955 թվականներ), «Սանթոս» (1956-1974 թվականներ) և Նյու Յորքի «Կոսմոս» (1975-1977 թվականներ) թիմերում։
Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970 թվականներ)։ 1958 թվականի և 1970 թվականի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966 թվականի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-1963 թվականներ)։ 1970 թվականին՝ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1973 թվական)։
Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958 թվականին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։ 0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950 թվականին սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956 թվականին տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ։ 1957 թվականին՝ 16 տարեկանում, ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջին գոլը խփել է Արգենտինայի դարպասը։ Նկարահանվել է Կլոն հեռուստասերիալում։