From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Լուիս Ստիվենսոն (անգլ.՝ Robert Louis Stevenson, նախապես Robert Lewis Balfour Stevenson; նոյեմբերի 13, 1850[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] - դեկտեմբերի 3, 1894[1][6][7][…], Վաիլիմա, Սամոա[8]), շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ, անգլիական նեոռոմանտիզմի ներկայացուցիչ։ Այժմ Սթիվենսոնը աշխարհում 26 ամենաշատ թարգմանվող հեղինակների շարքում է։ Նա դեռ կենդանության տարիներին է հասցրել մեծ ճանաչում ձեռք բերել։
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն անգլ.՝ Robert Louis Stevenson | |
---|---|
Ծննդյան անուն | բրիտանական անգլերեն՝ Robert Lewis Balfour Stevenson |
Ծնվել է | նոյեմբերի 13, 1850[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 3, 1894[1][6][7][…] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Վաիլիմա, Սամոա[8] |
Գերեզման | Mount Vaea և Grave of Robert Louis Stevenson |
Մասնագիտություն | բանաստեղծ, ակնարկագիր, վիպասան, վիպասան, մանկագիր, գրող և երգերի հեղինակ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան և University of Edinburgh School of Law? |
Ժանրեր | արկածային գրականություն և գոթական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Գանձերի կղզին, Առևանգվածը, Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը, A Child's Garden of Verses? և Prince Otto? |
Ամուսին | Ֆանի Սթիվենսոն[9] |
Ազգականներ | D. E. Stevenson? |
Ներշնչվել է
| |
Robert Louis Stevenson Վիքիպահեստում |
1857 թվականի սեպտեմբերից մինչև 1859 թվականի հոկտեմբեր Սթիվենսոնը հաճախում է Հենդերսոնի դպրոց, բայց առողջական վատ վիճակի պատճառով շատ է բացակայում, որոնք լրացվում են մասնավոր ուսուցիչների միջոցով։ 1861 թվականից հաճախել է Էդինբուրգի ակադեմիա, որը անկախ ու առանձին դպրոց էր տղաների համար։
1864 թվականից սովորել է Էդինբուրգում գտնվող Ռոբերտ Թոմսոնի մասնավոր դպրոցում։ 1867 թ. Սթիվենսոնը ընդունվում է Էդինբուգի համալսարան։ Ընդունվելով Էդինբուրգի համալսարան՝ Սթիվենսոնը սովորում է ինժեներության գծով՝ շարունակելով ընտանեկան մասնագիտությունը՝ փարոսների նախագծում։ Բայց հետագայում փոխում է ֆակուլտետը և 1875 թվականին ավարտում է համալսարանը՝ իրավաբանություն մասնագիտությամբ։
Չնայած ծանր հիվանդությանը (թոքերի և բրոնխների տուբերկուլյոզ), Սթիվենսոնը շատ է ճանապարհորդել։ 1876 թվականից ընկերոջ՝ Ուիլյամ Սիմփսոնի հետ ճանապարհորդում է Բելգիայի և Ֆրանսիայի ջրային տարածքներով։ Այս ճանապարհորդության տպավորությունները հետագայում տեղ են գտնում «Ճանապարհորդություն երկրի ներսում» ակնարկային գրքում (1878)։
Թողել է հարուստ գրական ժառանգություն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են «Գանձերի կղզին» (1883), «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը» (1886), «Սև նետը» (1888), «Արքայազն Օտտոն» (1885) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.