![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e8/RichardFGordon.jpg/640px-RichardFGordon.jpg&w=640&q=50)
Ռիչարդ Գորդոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Գորդոն (անգլ.՝ Richard Francis Gordon Jr., հոկտեմբերի 5, 1929(1929-10-05)[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - նոյեմբերի 6, 2017(2017-11-06)[3][1][2], San Marcos, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի սպա։
Արագ փաստեր Ռիչարդ Գորդոն անգլ.՝ Richard Francis Gordon, Ծնվել է ...
Ռիչարդ Գորդոն անգլ.՝ Richard Francis Gordon | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1929(1929-10-05)[1][2] |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 6, 2017(2017-11-06)[3][1][2] (88 տարեկան) |
Մահվան վայր | San Marcos, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց և United States Naval Test Pilot School? |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, սցենարիստ, օդաչու, քիմիկոս և գործարար |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Փակել
Ավարտել է Վաշինգտոնի համալսարանը (1951 թվական)։ 1966 թվականի սեպտեմբերի 12–14-ը Չարլզ Կոնրադի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի-11» տիեզերանավով, ուղեծրում մնացել 71 ժամ Երկրի շուրջը կատարելով 44 պտույտ և անցնելով 1.8 միլիոն կիլոմետր տարածություն։ Երկու անգամ խցիկից դուրս է եկել տիեզերք։ 1969 թվականի նոյեմբերի 14–24-ը, Չարլզ Կոնրադի և Ալան Բինի հետ, որպես հիմնական հատվածամասի օդաչու, դեպի Լուսին է թռել «Ապոլլոն-12» տիեզերանավով, Լուսնի շուրջը գործել 44 պտույտ։