![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/56/Riga_International_Airport_EVRA_2020.jpg/640px-Riga_International_Airport_EVRA_2020.jpg&w=640&q=50)
Ռիգայի միջազգային օդանավակայան
միջազգային օդանավակայան Ռիգայում / From Wikipedia, the free encyclopedia
Ռիգայի միջազգային օդանավակայան (լատիշ․՝ Starptautiskā lidosta «Rīga»; IATA՝ RIX, ICAO՝ EVRA), Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի գլխավոր օդային դարպասը։ Գտնվում է քաղաքի կենտրոնից 13 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարուպեի շրջանում։ Այն պատկանում է Լատվիայի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը։ Օդանավակայանի օպերատորը հենց օդանավակայանն է (RIX GH) և թուրքական «TAV Airports» հոլդինգը (թուրքերեն՝ Havas Latvia):
Ռիգայի միջազգային օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: RIX – ԻԿԱՕ: EVRA | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Սեփականատեր/Օպերատոր | RIX GH, TAV Airports | ||
Ծառայում է | Ռիգա | ||
Ռիգայի օդանավակայանը Բալթյան երկրների ամենամեծ օդանավակայանն է բեռների և ուղևորափոխադրումների առումով։ 2019 թվականի վերջին օդանավակայանի ուղևորահոսքը գերազանցել է 7,7 միլիոն մարդ[1][2]։
Այն կենտրոն է Լատվիայի Air Baltic ազգային ավիաընկերության, ինչպես նաև SmartLynx Airlines չարտերային ավիաընկերության և Ryanair էկոնոմ ավիաընկերության համար (2022 թվականից)[3]։ 2021 թվականին Ryanair-ը հայտարարեց Ռիգայում իր բազայի ստեղծման մասին[3]։ 2018 թվականի կեսերին Raf-Avia-ն, Inversija-ն և Vip Avia-ն, որոնք ևս հիմնված են օդանավակայանում, ուղիղ չվերթներ են կատարում աշխարհի 100 քաղաքների ( դրությամբ), ներառյալ Լոնդոնը, Օսլոն, Ֆրանկֆուրտը, Բեռլինը, Ստոկհոլմը, Կոպենհագենը։