![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/da/Ray_Allen_161208-A-HE359-046_%252831482070191%2529.jpg/640px-Ray_Allen_161208-A-HE359-046_%252831482070191%2529.jpg&w=640&q=50)
Ռեյ Ալեն
From Wikipedia, the free encyclopedia
Ուոլթեր Ռեյ Ալեն (անգլ.՝ Walter Ray Allen, հուլիսի 20, 1975(1975-07-20), Merced, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Միլոուքի Բաքս», «Սիեթլ Սուպերսոնիքս» (այժմ՝ «Օկլահոմա սիթի Թանդեր»), «Բոստոն Սելտիքս» և «Մայամի Հիթ» ակումբներում։
![]() Ray Allen | |||||
![]() | |||||
Դիրքը | Հարձակվող պաշտպան | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 34, 20 | ||||
Ի ծնե տրված անունը | Ուոլթեր Ռեյ Ալեն Walter Ray Allen | ||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1962 (62 տարեկան) | ||||
Ծննդավայր | ![]() | ||||
Ազգություն | ![]() | ||||
Հասակ | 1,96 մ | ||||
Քաշ | 93 կգ | ||||
Դպրոց | Հիլքրեստ (Դալզել, Հարավային Կարոլինա) | ||||
համալսարան | Կոնեկտիկուտ (1993–1996) | ||||
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 5-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Մինեսոտա Թիմբերվուլվզ | ||||
Կարիերայի պատմություն | |||||
![]() ![]() ![]() ![]() | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Համարվում է NBA-ի պատմության լավագույն երեքմիավորանոց և տուգանային նետումներ կատարողներից մեկը[3][4]։
Ուսանողական առաջնության շրջանակներում 1993–1996 թվականներին ներկայացրել է Կոնեկտիկուտի համալսարանի «Հասկիս» բասկետբոլային թիմը, որից հետո ընտրվել է NBA-ի 1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Մինեսոտա Թիմբերվուլվզի» կողմից, որից հետո փոխանակվել է «Միլոուքի Բաքսի» Ստեֆոն Մարբերիի հետ, ով նույն դրաֆթի 4-րդ ընտրությունն էր։
Երկու անգամ ճանաչվել է NBA-ի չեմպիոն՝ 2008-ին և 2013-ին, համապատասխանաբար՝ «Բոստոն Սելտիքսի» և «Մայամի Հիթի» կազմում։
1998 թվականին նկարահանվել է ռեժիսոր Սպայկ Լիի «Նա լավ է խաղում» գեղարվեստական ֆիլմում (գլխավոր դերերում՝ Դենզել Վաշինգթոն, Միլա Յովովիչ)։