Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (ԲԱԱ կամ NBA, 1946-1949 թվականներին հայտնի էր, որպես Ամերիկյան Բասկետբոլի Ասոցիացիա) եզրափակիչում հաղթողները ճանաչվում են ԲԱԱ չեմպիոններ։ Բոլոր եզրափակիչները խաղարկվում են 7 խաղանոց շարքով Արևելյան կոնֆերենցիայի և Արևմտյան կոնֆերենցիայի (մինչև 1970 թ. դիվիզիոն) հաղթողների միջև։ Բացառությամբ 1950 թվականին, որում Արևելյան դիվիզիոնի չեմպիոնը հանդիպեց Արևմտյան և Կենտրոնական դիվիզիոնների միջև հաղթողին։ Մինչև 1949 թվականը, Փլեյ-օֆֆը խաղարկվում էր, որպես երեք փուլով մրցաշար, որտեղ երկու կիսաեզրափակիչ խաղերում հաղթողները հանդիպում էին միմյանց եզրափակչում։ ԲԱԱ չեմպիոնը ստանում է Լարի Օբրայան առաջնության ավարը։
Տուն և դուրս ձևաչափը ԲԱԱ եզրափակիչներում 2-2-1-1-1 ձևաչափով էր (այսինքն, այն թիմը, որն պարբերական սեզոնում ավելի լավ չափանիշներ ունի, սեփական դաշտում է խաղում 1, 2, 5 և 7 խաղերը) մինչև 1985 (բացառությամբ 1949 և 1953-1955, 2-3-2 ձևաչափով, 1956 և 1971 թ. - ին, 1-1-1-1-1-1-1 ձևաչափով, 1975 և 1978, 1-2-2-1-1 ձևաչափով)։ Իսկ 1985 թվականից հետո, խաղերի ձևաչափը փոխվեց 2-3-2 ձևով (այսինքն, այն թիմը, որը պարբերական սեզոնում ավելի լավ չափանիշներ ունի, սեփական դաշտում է խաղում 1, 2, 6 և 7 խաղերը)։
Ըստ 2012 թվականի, Արևելյան կոնֆերենցիան (նախկինում դիվիզիոնը) առջևում է Արևմտյան կոնֆերենցիայից (նախկինում դիվիզիոնը) 35-27։ Լուծարված Կենտրոնական դիվիզիոնը հաղթել է մեկ առաջնություն։ Բոստոն Սելտիքսն և Մինեապոլիս / Լոս Անջելես Լեյքերսը 33 անգամ դարձել են չեմպիոն 66 առաջնություններում։
Ուոլթեր Բրաունի անվան գավաթը պարգևատրվում էր 1949 թվականից մինչև 1977 թվականը ԲԱԱ չեմպիոններին։ Հաղթող թիմը գավաթը պահում էր մեկ տարով և տալիս էր հաջորդ տարվա հաղթողին, եթե նախորդ թիմը նորից հաղթող էր ճանաչվում, ապա այն ևս մեկ տարով էլ էր պահում գավաթն իր մոտ։ Շատ նման է NHL-ի Սթենլի գավաթին, որը շարունակում է այս ավանդույթը մինչ օրս։
Գավաթն ի սկզբանե կոչվում էր ԲԱԱ եզրափակչի գավաթ[1], սակայն վերանվանվեց 1964 թ. Ուոլթեր Բրաունի, Բոստոն Սելթիկսի առաջին սեփականատիրոջ անվամբ[2][3]։
Նոր գավաթի կառուցվածքը ստեղծվեց 1977 ԲԱԱ եզրափակչի համար, թեև պահպանեց Ուոլթեր Բրաունի անվանումը։ Ի տարբերություն առաջին գավաթի, նորը տրվում էր մշտապես հաղթող թմին և նորը պատրաստվում էր ամեն տարի։ Այն վերանվանվեց 1984 թվականին Լարի Օ՛Բրայենի գավաթ, նախկին ԲԱԱ-ի հանձնակատար Լարի Օ՛Բրայենի անվամբ։
Գավաթի անդրանիկ հաղթողն էր Ֆիլադելֆիա Ուորիորսը, որը հաղթեց Չիկագո Ստագսին։ Բոստոն Սելտիքսը հաղթել է այս գավաթը 14 անգամ, ամենաշատը առաջնության պատմության մեջ։ Թիմն հաղթել է 13-ից 11 անգամ 1957 թվականից մինչև 1969, այդ թվում ` ութ անգամ անընդմեջ։ Վերջին գավաթի ընդունողը Ֆիլադելֆիա Սեվնթիսիքսերսն էր, որը հաղթել էր 1983 թվականին Լոս Անջելես Լեյքերսին ԲԱԱ եզրափակիչում։
Ինչպես վերը նշվեց, գավաթը վերանվանվեց 1984 թվականին Լարի Օ՛Բրայենի առաջնության գավաթ։ Օ՛Բրայենը ծառայել էր որպես ԲԱԱ-ի հանձնակատար 1975 թվականից մինչև 1983[4]։ Գավաթը պատրաստվում է մոտ 7 կիլոգրամ արծաթով և 24 կարատանոց ոսկով ծածկած ոսկեջրած արծաթով, և ունի 61 սանտիմետր բարձրություն։ Այն կառուցված է, այնպես իբրև մի բասկետբոլի գնդակ համարյա մտնում է ցանցի մեջ։ Տարին և թիմի անունները փորագրված են լինում գավաթի վրա և հաճախ ականավոր ցուցադրվում են թիմի դաշտում։
Բոստոն Սելտիքսը վերանվանված գավաթի անդրանիկ հաղթողն էր։ 1984 թվականին Լոս Անջելես Լեյքերսին յոթ խաղերում պարտության մատնելով (4-3) 1984 ԲԱԱ եզրափակիչում։ Լոս Անջելես Լեյքերս թիմը հաղթել է գավաթն ութ անգամ, իսկ Չիկագո Բուլսը՝ վեց անգամ։ Մայամի Հիթը ներկայիս գավաթակիրն է։
Թավատառ | Չեմպիոն |
৳ | Կանոնավոր առաջնության հաղթող |
Ակումբներ | Հաղթանակ | Պարտություն | Ընդհանուր | Հաղթած տարի(ներ) | Պարտված տարի(ներ) |
---|---|---|---|---|---|
Բոստոն Սելտիքս | 17 | 4 | 21 | 1957, 1959, 1960, 1961, 1962, 1963, 1964, 1965, 1966, 1968, 1969, 1974, 1976, 1981, 1984, 1986, 2008 | 1958, 1985, 1987, 2010 |
Մինեապոլիս/ Լոս Անջելես Լեյքերս | 16 | 15 | 31 | 1949, 1950, 1952, 1953, 1954, 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010 | 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1973, 1983, 1984, 1989, 1991, 2004, 2008 |
Չիկագո Բուլս | 6 | 0 | 6 | 1991, 1992, 1993, 1996, 1997, 1998 | — |
Սան Անտոնիո Սփերս | 4 | 0 | 4 | 1999, 2003, 2005, 2007 | — |
Մայամի Հիթ | 3 | 1 | 4 | 2006, 2012, 2013 | 2011 |
Սիրաքյուզ Նեշիոնալս / Ֆիլադելֆիա 76 | 3 | 6 | 9 | 1955, 1967, 1983 | 1950, 1954, 1977, 1980, 1982, 2001 |
Ֆորթ Ուեյն / Դետրոյթ Փիստոնս | 3 | 4 | 7 | 1989, 1990, 2004 | 1955, 1956, 1988, 2005 |
Ֆիլադելֆիա / Սան Ֆրանցիսկո / Գոլդեն սթեյթ Ուորիորս | 3 | 3 | 6 | 1947, 1956, 1975 | 1948, 1964, 1967 |
Նյու Յորք Նիքս | 2 | 6 | 8 | 1970, 1973 | 1951, 1952, 1953, 1972, 1994, 1999 |
Հյուսթոն Ռոկետս | 2 | 2 | 4 | 1994, 1995 | 1981, 1986 |
Բալթիմոր / Վաշինգտոն Բուլեթս (այժմ՝ Վաշինգտոն Վիզարդս) | 1 | 3 | 4 | 1978 | 1971, 1975, 1979 |
Սեյնթ Լուիս / Ատլանտա Հոքս | 1 | 3 | 4 | 1958 | 1957, 1960, 1961 |
Սիեթլ Սուպերսոնիքս/Օկլահոմա Սիթի Թանդեր | 1 | 3 | 4 | 1979 | 1978, 1996, 2012 |
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | 1 | 2 | 3 | 1977 | 1990, 1992 |
Դալաս Մավերիքս | 1 | 1 | 2 | 2011 | 2006 |
Միլուոքի Բաքս | 1 | 1 | 2 | 1971 | 1974 |
Ռոչեսթեր Ռոյալս (այժմ՝ Սակրամենտո Քինգս) | 1 | 0 | 1 | 1951 | — |
Բալթիմոր Բուլեթս (լուծարվել է 1954 թ) | 1 | 0 | 1 | 1948 | — |
Նյու Ջերսի Նեթս (այժմ՝ Բրուքլին Նեթս) | 0 | 2 | 2 | — | 2002, 2003 |
Օռլանդո Մեջիք | 0 | 2 | 2 | — | 1995, 2009 |
Ֆինիքս Սանս | 0 | 2 | 2 | — | 1976, 1993 |
Յութա Ջազ | 0 | 2 | 2 | — | 1997, 1998 |
Կլիվլենդ Կավալիերս | 1 | 2 | 3 | 2016 | 2007 |
Ինդիանա Փեյսերս | 0 | 1 | 1 | — | 2000 |
Չիկագո Ստագս (լուծարվել է 1950 թ) | 0 | 1 | 1 | — | 1947 |
Վաշինգտոն Քապիթոլս (լուծարվել է 1951 թ) | 0 | 1 | 1 | — | 1949 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.