From Wikipedia, the free encyclopedia
Ռեկետ (անգլ.՝ racket՝ իտալ.՝ ricatto բառից, շանտաժ), շորթում, սովորաբար կիրառվող ձև կազմակերպված հանցագործությունների մեջ, օգտագործելով սպառնալիք, դաժան բռնություն և առևանգում։
Անգլերեն racket բառը նշանակում է ցանկացած կազմակերպված հանցավոր գործունեություն, եզակի protection racket («պաշտպանություն»), սակայն նաև numbers racket (ապօրինի վիճակախաղ)։
Հավաքելով տուրքը, սովորաբար հանցավոր կազմակերպությունները երաշխավորում են գործարարների պաշտպանությունն այլ հանցավոր խմբերից կամ միայնակ հանցագործներից։ Կայուն վճար ապահովելու համար, ռեկետերները ձգտում են իրենց վրա վերցնել գերագույն իրավարարի դերը վիճելի հարցերում, որոնք կապված են իրենց հաճախորդների գույքային վիճաբանությունների հետ (պարտքային պարտավորություն, պայմանագրային համաձայնագրերի կատարում)։
«Ռեկետ» հասկացությունը ռուսերենում լայնորեն մտել է 1980 - ական թվականներին, կապված ԽՍՀՄ - ում, իսկ հետո Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման հետ, թեև տերմինը հանդիպում է Վարլամ Շալամովի «Բանտի զոդում» պատմվածքում, որը լույս է տեսել 1959 թվականին[1]։ Ռեկետը (ռուս.՝ ракет – հայերեն՝ հրթիռ բառի տառադարձությամբ), որպես տերմին հանդիպել է նաև ավելի շուտ՝ Իլյա Իլյֆի և Եվգենի Պետրովի «Միհարկանի Ամերիկա» ուղեգրություններում, հրատարակված 1937 թվականին։
1979 թվականին Կիսլովոդսկում անկազմակերպ կողոպուտներին փոխարինում է պլանաչափ՝ գործարարները վճարում են իրեն աշխատած ընդհատակյա եկամտի 10 % - ը («տասնորդական») հանցավոր աշխարհից երաշխավորված անվտանգության դիմաց[2]։ «Կիսլովոդսկյան կոնվեկցիան» ԽՍՀՄ - ի ի սկզբանե գործել է միայն հարավային շրջաններում, որտեղ ընդհատակյա ձեռնարկատիրությունը ծաղկում էր, բայց հետո կամաց-կամաց դարձավ օրինակ, որի վրա կառուցվում են հարաբերություններ ստվերային գործարարների և հանցագործների հետ այլ շրջաններում։ Քանի որ գործարարները չստացան նույնիսկ մի փոքր իրավական աջակցություն (Քրեական օրենսգրքի հոդվածը, որը գործարարությունը հայտարարում էր հանցագործություն, չեղյալ է հայտարարվել միայն 1991 թվականի դեկտեմբերին) նրանք ստիպված էին համագործակցել կազմակերպված հանցավորության հետ։
1990-ական թվականների կեսերին ավազակային տանիքների վերահսկողության տակ է եղել (ըստ որոշ գնահատականների) առևտրային ձեռնարկությունների մոտ 85% - ը (համարյա ամեն ինչ, բացի թիկնապահական բիզնեսից կամ իրավապահ մարմինների ուղիղ հովանավորությամբ տակ աշխատողմերից), ընդ որում, ըստ գործարարների սոցիոլոգիական հարցումների, ուժային շորթման բախվելլ են միայն 30-45 % - ը[3]։
Հանցագործների և ոստիկանների տանիքների միջև մրցակցությունը աճեց և բերեց նրան, որ 1990 - ականների բուռն պոռթկումից հետո քրեական ուժային տանիքները գործարարներին վերադարձրեցին սկզբանական իրավիճակի, որը գոյություն է ունեցել մինչև բիզնեսների օրինականացումը։ Մինչև 1990 - ականների ավարտն ավազակային տանիքների տակ են մնացել հիմնականում շուկայի այն հատվածը, որտեղ բարձր է անօրինականությունների բաժինը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.