Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
ԴԴՏ (DDT, ռուսերեն՝ ДДТ), սովետական և ռուսական ռոք-խումբ, որի ղեկավարն է Յուրի Շևչուկը։ ԴԴՏ-ն հիմնվել է 1980 թ., Ուֆայում։ XX և XXI դարերի ամենակարևոր ռուսական ռոք խմբերից է։
ԴԴՏ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան |
Ժանրեր | Ֆոլկ ռոք, Բարդ ռոք, այլ ենթաժանրեր |
Գործունեություն | 1980–ներկա |
Լեյբլ | REAL Records, Navigator Records, Grand Records? և DDT Records? |
Պարգևներ | |
Կայք | ddt.ru |
Անդամներ | |
Յուրի Շևչուկ (վոկալ, կիթառ), և այլք | |
Նախկին անդամներ | |
Վադիմ Կուրիլյով, Իգոր Դոցենկո, Արթուր Հովսեփյան և այլք | |
DDT (band) Վիքիպահեստում |
Նշանավոր երգերից են "Ինչ է աշունը", "Անձրև", "Սեր", "Ես ստացա այդ դերը", "Եկեղեցի" և "Մի կրակիր"։ Առաջին ալբոմը թողարկվել է 1982 թ.։ Իր գոյության ընթացքում խումբը բազմիցս փոխել է իր կազմը։ Խումբը համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում, 2013-ին և 2024-ին՝ նաև Երևանում[1]։
Խմբի անվանումը ծագել է վնասակար միջատների դեմ գործածվող դուստ (Dichlorodiphenyltrichloroethane) քիմիական նյութի անվան հապավումից։ Հայտնի են նաև խմբի անվանման այլ բացատրություններ՝ "Բարև Ձեզ ընկերներ" («Добрый День, Товарищи!»), "Տեխնիկայի տան հիմարները" («Дураки из Дома техники») և "Մանկական արվեստի տուն" («Дом Детского Творчества»)[2]։
1979 թ. վերջին Յուրի Շևչուկը հրավիրվեց մի անանուն խումբ, որը նվագում էր Ուֆայի Մանկական արվեստի տանը և "Ավանգարդ" կուլտուրայի տանը։ Խումբը ներկայացնում էր The Rolling Stones, The Beatles և ուրիշ արևմտյան խմբերի երգերը. սեփական երգեր դեռ չկային։ Նոր խմբի կազմում՝ բացի Շևչուկից, նվագում էին կիթառահար Ռուստեմ Ասանբաևը, բաս-կիթառահար Գենադի Ռոդինը, ստեղնահար Վլադիմիր Սիգաչովը և հարվածող Ռինատ Շամսուտդինովը։ Խումբը կոչվում էր "Գենադի Ռոդինի ղեկավարած անսամբլ"[3]։
1980 թ. տնային պայմաններում խումբը թողարկեց յոթ երգ, որոնցից կազմվեց "ԴԴՏ-1" («ДДТ-1») անվանմամբ առաջին մագնիտոալբոմը։ Կատարողական վարպետության պակասի և ձայնագրության ցածր որակի պատճառով ալբոմը լայն տարածում չգտավ։ Հարվածային գործիքների վրա սկսեց նվագել Ռուստեմ Կարիմովը։
1982 թ «Կոմսոմոլսկայա Պրավդան» հայտարարեց երիտասարդ կատարողների «Ոսկե կամերտոն» մրցույթ։ Խումբն ուղարկեց մի քանի երգ ("Այլմոլորակային", "Սև արև" ու "Մի կրակիր") ու ի զարմանս իրենց՝ անցավ երկրորդ փուլ։ Վլադիմիր Սիգաչովն առաջարկեց խումբն անվանել «ԴԴՏ», ինչն ընդունվեց[3]։ Մրցույթում խումբը զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Շևչուկին հրավիրեցին Մոսկվա՝ Մելոդիա ֆիրմայում "Մի կրակիր" երգը ձայնագրելու։ Խմբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր ստորագրելու համար պահանջվում էր պաշտոնապես ճանաչված սովետական հեղինակների երգերի կատարումներ, ինչից Շևչուկը հրաժարվեց. դա նշանակում էր խմբի անցումն ընդհատակ և աշխատանք՝ ուղղված ռոքի փոքրաթիվ համակիրներին։
Այնուամենայնիվ, 1982 թ. թողարկվում է խմբի նոր ալբոմը՝ "Խոզը ծիածանի վրա" («Свинья на радуге»), որտեղ չնայած հարդ-ռոքը գերակայում է, սակայն ոճի վերջնական ընտրությունը դեռ չի արվել։ Ալբոմում կան նաև ռոքնռոլի, բլյուզի և քանթրիի տարրեր։
1983 թ. Շևչուկը և Սիգաչովը ծանոթանում են Չերեպովեցկի "Ռոք-սենտյաբր" խմբի հետ և ձայնագրում "Փոխզիջում" («Компромисс») ալբոմը, որը լայն արձագանք է գտնում։ Ձայնագրությունից հետո սկսվում են խմբի խնդիրները իղխանությունների հետ ՊԱԿից Շևչուկին նախազգուշացում են անում
1983 թ. մայիսին խումբը մասնակցում է "Ռոքը հանուն խաղաղության" փառատոնին՝ Լուժնիկի ստադիոնում, սակայն ելույթի տեսագրությունը հանվում է հեռուստատարբերակից։
1985 թ. հոկտեմբերին Շևչուկն իր մի քանի երաժիշտների հետ մեկնում է Մոսկվա՝ "Ժամանակ" ալբոմը ձայնագրելու։ Այնտեղ նրանց են միանում ջութակահար Սերգեյ Ռիժենկոն և Սերգեյ Լետովը։ 1986 թ. սկզբին Շևչուկն ընտանիքի հետ մեկնում է Լենինգրադ և սկսում հավաքել խմբի նոր կազմը։
1986 թ. ամռանը Լենինգրադի հեռուստատեսությունը "Անձրև" երգի հիման վրա տեսահոլովակ է նկարում։
Խմբի նոր կազմի դեբյուտը կայացավ 1987 թ. հունվարի 23-ին՝ Լենինգրադի ռոք-ակումբի բեմին։ "ԴԴՏ"-ի կազմում նվագում էին Շևչուկը, Վլադիմիր Սիգաչյովը, Սերգեյ Լետովը, կիթառահար Անդրեյ Վասիլևը, բասիստ Վադիմ Կուրիլյովը և հարվածող Իգոր Դոցենկոն։ Ապրիլին խմբին միացավ կիթառահար և ջութակահար Նիկիտա Զայցևը։
"ԴԴՏ"-ն ձևավորում է նոր ծրագիր և 1987 թ. հունիսին ցուցադրում է այն Լենինգրադի ռոք-ակումբի հերթական փառատոնին։
Պոդոլսկի ռոք-փառատոնին խումբը վերջին անգամ հանդես է գալիս Վլադիմիր Սիգաչյովի հետ. նա մեկնում է Մոսկվա և ստեղծում սեփական խումբը՝ "Небо и земля": "Ես ստացա այդ դերը" ալբոմի ձայնագրությանը միացավ սաքսոֆոնահար Միխայիլ Չերնովը, որը շուտով դառնում է խմբի հիմնական մասնակից։
1988 թ. ամռանը խումբը մասնակցում է Լենինգրադի փառատոնին, համերգներ տալիս Բալթիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ընկած տարածքում։ Նույն թվի ամռանը ձայնագրվում է "Ձնհալ" ալբոմը։
1989 թ. խումբն ակտիվ շրջագայում էր։ "Ալիսա" խմբի հետ այն հանդես եկավ Հունգարիայի ռոք-փառատոնին։
1990 թվականին «ԴԴՏ»-ն մի քանի համերգներ տվեց ԱՄՆ-ում և Ճապոնիայում։
1992-ին խումբը թողարկեց "Դերասանուհի Գարուն" ալբոմը։ "Ինչ է աշունը" երգը մեծ ժողովրդականություն ստացավ։ Երգի տեսահոլովակում նկարահանվեցին նաև Կոնստանտին Կինչևն ու Վյաչեսլավ Բուտուսովը. ալբոմի մյուս երգերից են «Անձրև», «Վերջին աշնանը», «Դու ունես որդի», «Հայրենիք», որոնք ևս դարձյան խմբի սիրված «այցեքարտերից»։
1992 թ. վերջին «ԴԴՏ»-ն պատրաստում է մի նոր ծրագիր՝ «Սև շուն Պետերբուրգ», որը ներկայացվում է ընդհանուր առմամբ 12 համերգներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Կիևում (դեկտեմբեր 92 - հունվար 93)։ Նաև նախատեսվում էին համերգներ Ուֆայում, բայց ֆինանսական խնդիրների պատճառով դրանք տեղի չունեցան։
1993 թ. մայիսի 27-ին խումբը Սանկտ-Պետերբուրգում ազատ մուտքով համերգ տվեց, որին մասնակցել էր մոտ 120 000 մարդ։
"ԴԴՏ"-ն հանդես է եկել մի շարք ֆիլմերում՝ "Я получил эту роль", "Рок", "Лимита", "Духов день"։
Խմբին է նվիրված Время ДДТ ֆիլմերի շարքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.