From Wikipedia, the free encyclopedia
Ռասայական սեգրեգացիա ԱՄՆ-ում, իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի տարածքում սպիտակամորթների տարանջատումն այլ ռասայի ներկայացուցիչներից, հիմնականում՝ սևամորթներից և հնդկացիներից։ Իրականացվել է տարբեր սոցիալական պատնեշների միջոցով՝ առանձին ուսուցում և դաստիարակություն, հասարակական տրանսպորտում վայրէջքային գոտիների տարանջատում (սպիտակամորթները նստում են առջևում) և այլն։
Տարբերում են 2 տեսակի սեգրեգացիա՝ դե յուրե և դե ֆակտո։ Իրավաբանորեն ռասայական տարանջատումը չեղյալ է հայտարարված, սակայն կան կարծիքներ, որ առ այսօր հանդիպում են դրա որոշ դրսևորումներ[1][2][3][4]։
Պաշտոնապես ռասայական զատումը գոյություն ուներ 1865 թվականին ԱՄՆ Սահմանադրության մեջ 13-րդ փոփոխության ընդունման պահից, որը արգելում էր ստրկությունը։ Դրա առաջին նշաններից են՝ սպիտակամորթների և սևամորթների համար առանձին դպրոցները, առանձին հասարակական տրանսպորտը, սպիտակների և «գունավորներ»-ի համար առանձին հյուրանոցները, սրճարանները և ռեստորանները, աֆրոամերիկյան ռազմական ստորաբաժանումները և այլն։
ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս գալու պահին դեռ պահպանում էր հին խնդիրների լայն շարքը, որից մեկը եղել է ռասայական խտրականությունը։ Դրա գոյությունը ամրագրվել է ԱՄՆ Գերագույն դատարանի 1896 թվականի որոշմամբ, որը հաստատում էր երկրի սևամորթ և սպիտակամորթ բնակչության նկատմամբ «առանձին, բայց հավասար» սկզբունքը։ Պատերազմի ավարտին աֆրոամերիկացիները մնում էին երկրորդ կարգի քաղաքացիներ, որոնց հանդեպ խախտվում էին քաղաքական, սոցիալական և տնտեսական բոլոր իրավունքները։ Ամենավատ կրթությունը, գետտոյում ապրելը, սպիտակամորթ աշխատողներից կրկնակի քիչ աշխատավարձ ստանալը, հաճախ ընտրություններին մասնակցելու անհնարինությունը։
Խտրականությունը պահպանվել է նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերում պատերազմի տարիներին. վերացվել է մարտական պատրաստության շրջանում զատումը, աֆրոամերիկացիներին թույլ են տվել մտնել մարտական զորամասեր, սակայն բացարձակ մեծամասնությամբ նրանք ծառայել են առանձին ստորաբաժանումներում, ապրել են առանձին զորանոցներում և նույնիսկ անհրաժեշտության դեպքում արյան փոխներարկման միջոցով այն ստացել են առանձին պաշարներից[5]։
1905 թվականին Կալիֆոռնիայի «խառն ամուսնությունների արգելման մասին» օրենքի միջոցով արգելվեց սպիտակների և «մոնղոլոիդների» միջև ամուսնությունները (ընդհանուր տերմին, 1905 թվականին այդպես էին անվանում ճապոնացիներին, բայց ոչ բոլոր արևելաասիական ասիացիներին)[6]։ 1906 թվականի հոկտեմբերին Սան Ֆրանցիսկոյի կրթության հարցերով կոմիտեն քվեարկեց ռասայական հիմքով դպրոցների տարանջատման օգտին։ Օրինակ, այդ շրջանի 93 աշակերտներ հրամայել են Չայնաթաունի[7] «իրենց համար» հատուկ դպրոց տեղափոխվել, որոնցից 25 դպրոցականները ունեին ամերիկյան քաղաքացիություն։
Այդ հակաճապոնական տրամադրությունները թևածում էին նաև ավելի ուշ, ինչի մասին վկայում է «ասիացիների հեռացման մասին» 1924 թվականի օրենքը։ Այս օրենքով ամերիկյան ճապոնացիներին քաղաքացիություն գրեթե անհնար էր ստանալ[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոտավորապես 120 հազար էթնիկ ճապոնացիներ առաձնացվել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանք ապրել են ամբողջ պատերազմը։
Որպես տարանջատման մի մաս, այդ ինստիտուտը պահպանվում էր ամերիկյան օրենսդրությամբ ընդհուպ մինչև 1967 թվականը։ Այս օրենքի հետաքրքիր կիրառումը Գերմանիայում էր՝ օկուպացիոն գոտու բնակիչների հետ ամերիկացի զինծառայողների խառնամուսնությունների արգելքը։
1919 թվականին Չիկագոյում սև դեռահաս է սպանվել։ Նա լողացել է լճի «սպիտակների համար» մասում։ Զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել Չիկագոյում՝ շատ զոհերով։
1961 թվականին Օլբանիում (Ջորջիա նահանգ) տեղական սևամորթները արշավ են անցկացրել հասարակական վայրերի հակասեգեգրեգացիայի համար։ Նրանց օգնության է հասել Մարտին Լյութեր Քինգը։ Տեղի են ունեցել խաղաղ հավաքույթներ։ Ի պատասխան քաղաքի իշխանությունները իրականացրել են զանգվածային ձերբակալություններ, փակվել են զբոսայգիները և գրադարանները։ Մասշտաբները պայքարի այնպիսին էր, որ քաղաքի սևամորթների մոտ 5%-ը ձերբակալվել։
ԱՄՆ-ի հարավում սևամորթների զանգվածային զինված ելույթները տեղի են ունեցել նաև 1970-80-ական թվականներին։ Մայամիում սևամորթների ելույթները ճնշելու համար բազմիցս ներգրավվել է Ազգային գվարդիան։ Կա կարծիք, որ ռասայական տարանջատումը չի հեռանում ուսումնական հաստատություններից նաև այժմ։ Հարվարդի համալսարանի քաղաքացիական իրավունքների նախագծի 2006 թվականի զեկույցում պրոֆեսոր Գարի Գարֆիլդը ասում է. «Երկրում տարանջատման մակարդակը բարձրացել է մինչև 1960-ականների վերջը։ Մենք կորցրել ենք քաղաքային համայնքներում տարանջատման վերացման ընթացքում ձեռք բերված գրեթե ողջ առաջընթացը»[8]։
Սևամորթ բնակչության տարանջատման խնդիրն իր արտացոլումն է գտել «Կանաչ գիրք» ֆիլմում։ Սա ռեժիսոր Փիթեր Ֆարելիի ամերիկյան կատակերգական կենսագրական դրաման է։ Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ի հարավով ուղևորության իրական պատմությունը. հայտնի սևամորթ դաշնակահար Դոնալդ Շիրլին և սովորական սպիտակ վարորդ Թոնի Վալելոնգը, որոնց միջև ժամանակի ընթացքում բարեկամություն է առաջանում։ Գլխավոր դերերը կատարել են Վիգգո Մորտենսենը, Մահերշալա Ալին և Լինդա Քարդելինին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.