From Wikipedia, the free encyclopedia
Ջուլիանո դա Սանգալո (իտալ.՝ Giuliano da Sangallo, ծննդյան ժամանակ Ջուիլիանո Ջամբերտի իտալ.՝ Giuliano Giamberti, 1445[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1516[4][3][5][…] կամ հոկտեմբերի 20, 1516[6], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), ֆլորենտացի ինժեներ, ճարտարապետ, որը բացի բազմաթիվ ամրաշինությունների, Լորենցո Մեդիչիի, այնուհետև նաև երկու Հռոմի պապերի հրավերով մասնակցել է Տոսկանայի և Հռոմի քաղաքացիական և հոգևոր շենքերի կառուցմանը։
Ջուլիանո դա Սանգալո իտալ.՝ Giuliano da Sangallo | |
---|---|
Ծնվել է | 1445[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | 1516[4][3][5][…] կամ հոկտեմբերի 20, 1516[6] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Երկեր | Villa Medici? |
Մասնագիտություն | ճարտարապետ, ռազմական ինժեներ և քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Francesco Giamberti? |
Երեխաներ | Francesco da Sangallo?[7] |
Giuliano da Sangallo Վիքիպահեստում |
Ջուլիանո դա Սանգալոյի նշանավոր շենքերից են Սանտա Մարիա դելե Կարչերի եկեղեցին Պրատոյում (1484-1495) և Պրատոյի մոտակայքում գտնվող Մեդիչիների Պոջջո ա Կայանո վիլլան (1485-1492)։
Ֆրանչեսկո դի Բարտոլո Ջամբերտիի որդին է(1405-1480)։ Ջուլիանոն սկզբում եղել է փորագրիչ, փայտի փորագրող և ինժեներ, հետագայում անցնելով ճարտարապետության, նա կառուցել է[8]․
Դրանից հետո Հռոմում կառուցվեցին[8]․
Երբ Հուլիոս II-ը պապական գահ բարձացավ, Սանգալոն Ալեքսանդր VI-ի օրոք աշխատում էր Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի շքեղ փայտե առաստաղի կառուցման վրա։ Նա լքեց Հռոմը, վիրավորվելով այն բանից, որ Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարի կառուցումը վստահեց ոչ թե իրեն՝ նախնական նախագծի հեղինակին, այլ Բրամանտեին։ Այդ ճարտարապետի մահից հետո Հուլիոս II-ը Սանգալոյին ետ կանչեց Հռոմ և նրան վստահեց պալացցո Մալյանոյի շինության, ինչպես նաև Սուրբ Պետրոս տաճարի կառուցումը, բայց քանի որ նա շինարարական աշխատանքները պետք է ղեկավարեր Ռաֆայելի հետ, կրկին գնաց Ֆլորենցիա և սկսեց կառուցել Պիզա քաղաքի ամրությունները։ Լևոն X-ի օրոք նա կրկին Հռոմում էր, որպեսզի վերահսկի Սուրբ Պետրոս վանքի շինարարությունը, բայց արդեն չափազանց ծեր էր դրա համար[8]։
Նրա փոքր եղբայրը՝ Անտոնիոն (1455-1534) ճարտարապետ էր, Սուրբ Անգելա ամրոցի և Հռոմի Ֆարնեզե ապարանքի շինարարը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.