From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Աքերլոֆ (անգլ.՝ George Arthur Akerlof, հունիսի 17, 1940[1][2], Նյու Հեյվեն), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ ասիմետրիկ տեղեկատվությամբ շուկաների վերլուծության համար (2001)։ Տեղեկատվական տնտեսագիտական տեսության հիմնադիր։ Հայտնի է նաև աշխատանքի շուկայի իր հետազոտություններով, հատկապես՝ ոչ շուկայական աշխատավարձերի ոլորտում, որն այժմ հիմք է հանդիսանում մակրոտնտեսագիտության նորքեյնսականական դպրոցի ձևավորման համար։
Ծնվել է 1940 թ. հունիսի 17-ին Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հևեն քաղաքում Յեյլի համալսարանի պրոֆեսորի, Շվեդիայից ներգաղթյալ Գոստա Ակերլոֆի ընտանիքում։ Մայրը՝ Ռոզալին (օրիորդական ազգանունը՝ Հիրշֆելդեր), Գերմանիայից ներգաղթած հրեա ընտանիքից էր։
Ուսումն սկսելով Յելի համալսարանում (1962 թ. ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան)՝ Աքերլոֆն ավարտեց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1966 թ. ստացավ դոկտորի աստիճան)։ Ուսումն ավարտելուց հետո գրեթե միշտ դասավանդում էր Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում։ 1967-1968 թթ. աշխատել է որպես պրոֆեսոր Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, 1973 թ. եղել է նախագահ Նիքսոնի տնտեսագիտության գծով խորհրդականների կոմիտեի աշխատակիցներից մեկը։ 1978 թ. Ակերլոֆը տեղափոխվում է Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքագիտական դպրոց, սակայն 1980 թ. վերջնականապես վերադառնում է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարան։
Ակերլոֆի կինը՝ Ջանեթ Յելենը, հայտնի տնտեսագետ է, 2004-2010 թթ. Սան Ֆրանցիսկոյի դաշնային պահուստային բանկի նախագահը, 2010 թ. հոկտեմբերից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար խորհրդի փոխնախագահ, իսկ 2014 թ. փետրվարի 3-ից՝ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար։
Առավել հայտնի է Աքերլոֆի «Լիմոնների» շուկա․ որակի անորոշություն և շուկայական մեխանիզմ աշխատությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.