From Wikipedia, the free encyclopedia
Ջոն ֆոն Նոյման, անգլ.՝ John von Neumann, գերմ.՝ Johann von Neumann, ծնունդով՝ Յանոշ Լայոշ Նոյման (հունգ.՝ Neumann János Lajos, դեկտեմբերի 28, 1903[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 8, 1957[4][2][3][…], Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ[5][6]), ծագումով հունգար ամերիկացի մաթեմատիկոս, ֆիզիկոս։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ (1937)։ Առավել հայտնի է որպես համակարգիչների ժամանակակից ճարտարապետության նախահայր (այսպես կոչված ֆոն Նոյմանի ճարտարապետություն), քվանտային մեխանիկայում օպերատորների տեսության կիրառմամբ, ինչպես նաև որպես Մանհեթենի նախագծի մասնակից և խաղերի տեսության ու վանդակային ավտոմատների ստեղծող։
Ծնվել է 1903 թ.-ին՝ Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում։ 1911 թ.-ին ընդունվել է Լյութերական գիմնազիան։ 1913 թվականին ընտանիքը ստանում է ազնվական տիտղոս և անվան ֆոն նախդիրը։ 30-ական թվականներին ԱՄՆ-ում նրա անունը վերափոխվեց Ջոնի։ 1926 թ. ավարտել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցը, միաժամանակ նաև Բուդապեշտի համալսարանը, որտեղ ստացել է (1926) դոկտորի կոչում։ Դասախոսել է Բեռլինի (1926-1929), Համբուրգի (1929-1930) և Փրինսթոնի (1930-1933) համալսարաններում։ 1933 թվականից՝ Փրինսթոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր, 1940 թվականից՝ բանակային և ծովային տարբեր հաստատությունների խորհրդական։ Մասնակցել է առաջին ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներին։ Եղել է Ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ (1955 թվականից)։
Հայտնի է որպես ժամանակակից համակարգիչների ճարտարապետության նախահայր, ինչպես նաև Մանհեթենյան նախագծի մասնակից և խաղերի տեսության ստեղծող։ Ջոն Ֆոն Նոյմանը մահացել է ոսկրային քաղցկեղից 1957 թ.-ին։ Աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անալիզին և դասական ու քվանտային մեխանիկայում դրա կիրառություններին։ Ուսումնասիրություններ ունի մաթեմատիկական տրամաբանության և տոպոլոգիական խմբերի բնագավառում։ Զբաղվել է խաղերի տեսության հարցերով։ Մեծ ավանդ ունի առաջին ԷՀՄ-երի ստեղծման գործում։ Կարևոր ավանդ ունի քվանտային ֆիզիկայի, քվանտային տրամաբանության, ֆունկցիոնալ վերլուծության, ինֆորմատիկայի, և տնտեսագիտության բնագավառներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.