From Wikipedia, the free encyclopedia
Ջոն Բրոդես Ուոթսոն (հազվադեպ՝ Ջոն Բրոադուս Ուոթսոն, անգլ.՝ John Broadus Watson, հունվարի 9, 1878[1][2][3][…], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 25, 1958[4][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի հոգեբան, բիհեյվիորիզմի (անգլ.՝ behaviour-վարք) հիմնադիրը։ Բիհեյվիորիզմը 20-րդ դարի արևմտյան հոգեբանության ամենատարածված տեսություններից մեկն է։
Ջոն Ուոթսոն անգլ.՝ John Broadus Watso | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1878[1][2][3][…] Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1958[4][1][2][…] (80 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Willowbrook Cemetery[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | քրիստոնեա |
Մասնագիտություն | հոգեբան և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Պաշտոն(ներ) | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամակցություն | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Ֆուրմանի համալսարան, Չիկագոյի համալսարան և Greenville High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Ջեյմս Ռոուլանդ Էնջել |
Ազդվել է | Իվան Պավլով |
Ամուսին(ներ) | Mary Ickes? և Rosalie Rayner? |
Երեխա(ներ) | William Rayner Watson?, James Broadus Watson?, Mary Ickes Watson? և John Ickes Watson? |
John Broadus Watson Վիքիպահեստում |
Ջոն Ուոթսոնը ծնվել է 1878 թվականի հունվարի 9-ին Գրինվիլում։ Ծնողները՝ Էմմա և Փայքենս Ուոթսոնները, բնակվել են Հարավային Կարոլինայում՝ Թրևելերս Ռեսթ փոքրիկ ավանում։ Մայրը շատ կրոնասեր է եղել, ուստի տղայի կյանքը լի է եղել սահմանափակումներով և արգելքներով։ Անձամբ Փայքենսը նախընտրել է բավականաչափ շվայտ կյանք։ Այդ հողի վրա սկանդալները 1891 թվականին հանգեցրել են ընտանիքից հոր հեռանալուն, երբ տղան 13 տարեկան է եղել։ Ջոնը կապված է եղել հոր հետ, այդ պատճառով էլ դժվար էր տարել բաժանումը և մինչև կյանքի վերջ չի կարողացել ներել նրան։
Մեծացել է Գրինվիլում (Հարավային Կարոլինա) և հենց այնտեղ գտնվող Ֆուրմանի համալսարանում ստացել մագիստրոսի դիպլոմ։ Դասախոսներից մեկի հորդորով՝ ավելի ուշ ընդունվել է Չիկագոյի համալսարան՝ Ջոն Դյուիի մոտ փիլիսոփայություն սովորելու նպատակով։ Սակայն իր իսկ խոսքերով, նա չի հասկացել, թե ինչի մասին է առհասարակ խոսում Դյուին և շուտով գերադասել է փոխել գիտական ղեկավարին՝ դիմելով հոգեբան Ջեյմս Էնջելին և ֆիզիոլոգ Հենրի Դոնալդսոնին։ Պատրաստվել է Ժակ Լյոբի հետ աշխատել շների ուղեղի ուսումնասիրության վրա։ Այդ գիտնականների համատեղ աշխատանքն ավելի ուշ հանգեցրել է վարքագծի ուսումնասիրության խիստ և օբյեկտիվ մոտեցման ձևավորմանը։
Նրա դոկտորական ատենախոսությունը, որը պաշտպանվել է Չիկագոյի համալսարանում 1903 թվականին («Կենդանիների ուսուցում։ Նյարդային համակարգի աճի հետ կապված սպիտակ առնետի ֆիզիկական զարգացման փորձարարական ուսումնասիրություն»), եղել է առնետների վարքագծի վերաբերյալ առաջին ժամանակակից գիրքը։
1913 թվականի փետրվարի 24-ին Ջոն Ուոթսոնը Նյու Յորքում կարդացել է «Հոգեբանությունը բիհեյվիորիստի տեսանկյունից» հայտնի դասախոսությունը (հրովարտակը)։ Բիհեյվիորիզմի ժամանակից ի վեր հոգեբանությունը բուռն կերպով զարգացել է որպես փորձարարական գիտություն։ Ուոթսոնն ընդհանուր առմամբ հերքել է գիտակցությունը որպես գիտական հետազոտության առարկա՝ հոգեկան երևույթները միացնելով վարքի տարբեր ձևերի հետ, որը հասկացվում է որպես արտաքին միջավայրի՝ օրգանիզմից ազդակների հանդեպ օրգանիզմի ռեակցիաների ամբողջություն։ Հոգեբանական ուսումնասիրության նպատակն է կանխագուշակել, թե ինչպիսին կլինի ռեակցիան և որոշել ընթացիկ ազդակի բնույթը։ Ռեակցիայի հնարավորությունները շատ մեծ են։ Ուոթսոնն առանձնացնում է ռեակցիայի 4 խոշոր դաս.
Բիհեյվիորիզմի տեսանկյունից հոգեբանությունը բնական գիտությունների օբյեկտիվ ճյուղ է։ Դրա նպատակն է վարքագծի կանխագուշակումը և դրա վերահսկողությունը։
Բիհեյվիորիզմի ազդեցությունն այնքան սրընթաց կերպով է աճել, որ նա 1915 թվականին ընտրվել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։
1920 թվականին Ուոթսոնը ստիպված է եղել լքել Ջոն Հոփքինսի համալսարանում զբաղեցրած իր պաշտոնը՝ ամուսնալուծության և իր օգնական Ռոզալի Ռեյների հետ սիրավեպի հետ կապված սկանդալի պատճառով (Ռոզալի Ռեյները 11 ամսական տղայի հույզերը պայմանավորող աշխատանքի համահեղինակն է, որը հոգեբանության պատմության մեջ մտել է որպես «Փոքրիկ Ալբերտի» գիտափորձ)։ Ավելի ուշ ամուսնացել է Ռեյների հետ։ Ոչ մի համալսարան չի համաձայնվել նրան աշխատանքի ընդունել։ Հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանք է ստացել Ջոն Ուոլթեր Թոմփսոնի գովազդային ընկերությունում՝ միաժամանակ դասախոսություններ կարդալով սոցիալական հետազոտությունների նոր դպրոցում[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.