From Wikipedia, the free encyclopedia
Քիմ Ջիսու (կորեերեն՝ 김지수, անգլ.՝ Kim Jisoo, հունվարի 3, 1995[1][2][3], Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3], առավել հայտնի է որպես Ջիսու), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Հարավկորեական Blackpink խմբի վոկալիստ և վիժուալ։
Ջիսու | |
---|---|
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 지수 |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 김지수 |
Ծնվել է | հունվարի 3, 1995[1][2][3] (29 տարեկան) Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3] |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քեյ փոփ, ջեյ փոփ և դենս փոփ |
Մասնագիտություն | երգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, երգերի հեղինակ և ֆոտոմոդել |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ և հարվածային համակարգ |
Լեյբլ | YG Entertainment և Interscope Records |
Կրթություն | Սեուլի կատարողական արվեստի դպրոց |
Անդամակցություն | Blackpink |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Jisoo Վիքիպահեստում |
Քիմ Ջիսուն ծնվել է 1995 թվականի հունվարի 3-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։
2011 թվականին դարձել է հարավկորեական YG Entertainment ընկերության ձայնագրման փորձնակ։ 2012 թվականի մայիսի 4-ին «YG Entertainment»-ը ներկայացրել է Ջիսույի լուսանկարը՝ «Who’s that Girl???» թիզերում։ Նրա անունը երկար ժամանակ անհայտ էր, քանի դեռ գործակալությունը չհայտնեց, որ լուսանկարի աղջիկը Քիմ Ջիսուն է[4]։
2013 թվականի հունվարի 15-ին և 19-ին YG Entertainment ընկերությունը ևս մեկ անգամ հրապարակել է Ջիսուի նկարներից, ինչպես նաև հայտարարել է, որ 2013 թվականի առաջին կեսին նախատեսվում է նոր կանանց խմբի առաջնելույթ, բայց այն չեղյալ է համարվել։
Հաջորդ երկու տարիների ընթացքում Ջիսուն հայտնվել է միայն երկրպագուների լուսանկարներում։ Բայց 2014 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվել է Epik High-Spoiler խմբի տեսահոլովակը՝ աղջկա մասնակցությամբ։ Դրանից հետո նա հայտնիություն է ձեռք բերել։ Մեկ ամիս անց Ջիսուն կրկին նկարահանվել է տեսահոլովակում։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին թողարկվել Է Hi Suhyun — I'm Different տեսահոլովակը, որտեղ նա նկարահանվել է Bobby Kim ռեփերի աղջկա դերում[5]։
2015 թվականի մայիսին Ջիսուն դարձել է մոդել Samsonite RED և Nikon 1 ապրանքանիշների համար։ 2015 թվականի օգոստոսի 16-ին Ջիսուի մասնակցությամբ թողարկվել է AngelStone խաղի գովազդային տեսահոլովակը։ Նույն թվականին աղջիկը նկարահանվել է «Պրոդյուսեր» դորամայում (4, 5 և 12 սերիաներ)։
Հունիսի 15-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջիսուի թիզեր լուսանկարը՝ որպես Blackpink նոր կանանց խմբի անդամ, որն առաջինն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին արդեն հրապարակվել են մյուս մասնակիցների թիզերները՝ Քիմ Ջեննիի, Ռոսե Փաքի և Լալիսա Մանոբանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ դեբյուտի օրը, YG-ի հիմնադիր Յանգ Հյուն Սեկը հայտարարել է, որ խումբը մենակատար չի ունենա, քանի որ «բոլոր մասնակիցները կարող են տանել այդ դերը և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Ջիսուն զբաղեցրել է առաջատար վոկալիստի և վիժուալի դիրքերը։ 2016 թվականին Blackpink-ը թողարկել է սինգլային երկու ալբոմ՝ Square One և Square Two։ 2017 թվականի հունիսին թողարկել է «As If It’s Your Last» սինգլը։ 2018 թվականի հունիսին թողարկել է Square Up մինի ալբոմը։
2017 թվականին նկարահանվել է «Այդոլը խաղադրույքում» դորամայում։
2017 թվականի փետրվարի 5-ից մինչև 2018 թվականի փետրվարի 4-ը նա Got7-ի Ջինյոնի և NCT-ի Դոյոնի հետ, եղել է հաղորդավար Inkigayo-ում։
2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի բոլոր մասնակիցների անհատական նախագծերի մասին, առաջինն իր նյութը թողարկել է Ջեննին։ Ջիսուի մենահամերգը տեղի կունենա Ռոսեից և Լիսայից հետո։
2019 թվականի հունվարի 9-ին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Մարտի 27-ին լույս է տեսել Ջիսուի թիզեր լուսանկարը՝ մոտեցող քամբեքի համար, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին "KILL THIS LOVE" մինի ալբոմով։ 24 ժամում տեսահոլովակը հավաքել է 58 միլիոն դիտում՝ գերազանցելով Արիանա Գրանդեի «thank you, next»-ի ռեկորդը, իսկ 30 րոպեում հավաքել է 1 միլիոն հավանում։ Ապրիլի 12-ին և 19-ին խմբի հետ ելույթ է ունեցել Կոաչելլա ամենամյա փառատոնում։
2019 թվականի ապրիլի 8-ին Ջիսուն, իր խմբի գործընկերների հետ, 10 մլն վոն է նվիրաբերել Հարավային Կորեայի աղետների օգնությանը։
Տարի | Անվանում |
---|---|
2017-2018 | Inkigayo |
2018 | BLACKPINK House |
2019 | BLACKPINK Diariec |
Տարի | Անվանում | Հեռուստաալիք | Դեր |
---|---|---|---|
2015 | Պրոդյուսեր | KBS2 | "2 Days In 1 Night" հյուր |
2017 | Այդոլը խաղադրույքներում | KBS2&Netflix | MC-ը Inkigayo-ում |
2021 | Ձնծաղիկ | JTBC | Ըն Յոնգ Րո |
2018 թվականի Gallup Korea-ի ամենամյա երաժշտական հարցման ժամանակ Ջիսուն, Հարավային Կորեայում, հայտնիությամբ զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ստանալով ձայների 4,8 %-ը։ 2019 թվականին նա զբաղեցրել է 7-րդ տեղը Ինստագրամի ամենահայտնի K-pop այդոլների ցուցակում՝ 15 միլիոն հետևորդով[6]։
Լինելով թրեյնի՝ Ջիսուն ցուցադրվել է գովազդային բրենդներում 2015 և 2016 թվականներին։ Այնպիսի բրենդերի համար, ինչպիսիք են Samsonite-ը (դերասան Լի Մին Հոի հետ), LG Electronics-ը[7] և Nikon-ը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.