From Wikipedia, the free encyclopedia
«Square One»` hարավկորեական Blackpink գըրլ բենդի դեբյուտային սինգլային ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 8-ին YG Entertainment և KT Music լեյբլների կողմից։ Ալբոմը պարունակում է երկու երգ՝ «Whistle» և «Boombayah»։ Երգերի հեղինակներն են Թեդդի Փակը, Bekuh BOOM-ը, Future Bounce-ը և B. I-ը iKON խմբից։ «Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը GAON թվային հիթ-շքերթում, իսկ «Boombayah»-ը գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը[1][2]։
Square One | |
---|---|
-ի | |
Թողարկված | օգոստոսի 8, 2016 |
Ժանր | քեյ փոփ |
Լեզու | կորեերեն |
Լեյբլ | YG Entertainment |
Պրոդյուսեր | Թեդի Պակ |
«Square One» ալբոմը վաճառքի է հանվել 2016 թվականի օգոստոսի 8-ին կորեական տարբեր երաժշտական պորտալներում և iTunes-ում[3][4]։
«Whistle» և «Boombayah» տեսահոլովակների ռեժիսորը Սո Հենսին է (նաև 2NE1 խմբի «I Am the Best» և Big Bang խմբի «Fantastic Baby» տեսահոլովակների ռեժիսոր)[5]։ Տեսահոլովակը հայտնվել է խմբի պաշտոնական ալիքում նաև օգոստոսի 8-ին[6][7]։ 5 օրվա ընթացքում տեսահոլովակները հավաքել են ավելի քան 10 մլն դիտում[8]. 2016 թվականի նոյեմբերին «Boombayah» տեսահոլովակը հավաքել է 59 միլիոն դիտում, «Whistle»-ը՝ 48 միլիոն։ Օգոստոսի 18-ին և 20-ին թողարկվել են վիդեոներ տեսահոլովակների պարերի հետ կապցված[9]։
Blackpink-ի դեբյուտային կենդանի ելույթը «Whistle»-ի և «Boombayah»-ի հետ կայացել է Inkigayo հեռուստահաղորդման եթերում (2016 թվականի օգոստոսի 14-ին)[10][11]։
Թվային ալբոմ[12] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Գործիքավորում | Տևողություն | ||||
1. | «Whistle» (휘파람) |
|
|
|
3:32 | ||||
2. | «Boombayah» (붐바야) |
|
| Թեդի Փաք | 4:01 | ||||
7:33 |
«Whistle» երգը թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում գլխավորել Է կորեական GAON թվային աղյուսակը, այդ ժամանակ կատարվել է 150747 ներբեռնում, մինչդեռ «Boombayah»-ը բարձրացել է այդ հիթ-շքերթի 7-րդ հորիզոնական[13][14][15]։
ԱՄՆ-ում «Boombayah» երգը 2016 թվականի օգոստոսի 27-ին գլխավորել Է Billboard World Digital Songs միջազգային հիթ-շքերթը, իսկ երգը «Whistle»-ը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Այդ ժամանակ օտարերկրյա ունկնդիրները երկու երգերի շուրջ 6 հազար ներբեռնումներ են կատարել[1][2][16]։
Billboard K-Town-ի գրախոսականում ասվում է, որ Blackpink-ը վերցրել է հիփ-հոփից լավագույնը և իր «ավագ ընկերների» ակումբային մոտիվները (Psy, Big Bang և 2NE1), դրանից հետո ստացել է նաև միջազգային հաջողություն։ «Boombayah» երգում լսվում է «հարվածային, էկզոտիկ բիտ» իսկ «Whistle» երգը «միավորում է բոցավառ երգն ու երիտասարդական հիփ-հոփը՝ դրամ-ն-բասի նվազագույն ավելացմամբ»[17]։ Rolling Stone հրատարակությունը Blackpink-ը ներառել է «10 նոր կատարողների ցուցակում, որոնց մասին պետք է իմանալ։ 2016 թվական, սեպտեմբեր»։ Blackpink-ը K-pop-ի և A-town-ի (Ատլանտայի) թրեփ երաժշտության կատարյալ համադրություն է, նրանց երգերը, հավանաբար, դուր կգան CL-ի, 2NE1-ի, Արիանա Գրանդեի և Fifth Harmony-ի երկրպագուներին[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.