Կորեացի կին կուռքերի խումբ From Wikipedia, the free encyclopedia
Blackpink (կորեերեն՝ 블랙핑크, ոճավորվում է՝ BLACKPINK կամ BLΛƆKPIИK), հարավկորեական գըրլ բենդ, որը ձևավորվել է YG Entertainment-ի կողմի և կազմված է Ջիսուից, Ջեննիից, Ռոսեից և Լիսայից։ Խումբը դեբյուտ է կատարել 2016 թվականի օգոստոսի 8-ին՝ «Square One» սինգլային ալբոմով, որում ներառված են «Whistle» և «Boombayah» սինգլները, որոնք նրանց համար մեկ ձայնագրություններն են Հարավային Կորեայի Gaon Digital Chart չարթում և Billboard World Digital Song Sales չարթում։
Blackpink-ը հարավկորեական գըրլ բենդերի շրջանում հասել է լավագույն ցուցանիշների՝ Billboard Hot 100 չարթում «Ice Cream» երգով, որը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը և Billboard 200 չարթում The Album (2020) ալբոմով, որը հասել է 2-րդ հորիզոնական[1][2]։ Նրանք առաջին հարավկորեական գըրլ բենդն են, որոնք ընդգրկվել և գլխավորել են Billboard-ի Emerging Artists և World Digital Song Sales չարթերը երեք անգամ[3]։ Blackpink-ը նաև առաջին հարավկորեական գըրլ բենդն է, որը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից հավաստագրում է ստացել նրանց 2018 թվականի «Ddu-Du Ddu-Du» հիթ սինգլի համար, որի երաժշտական տեսահոլովակը, ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, հանդիսանում է ՅուԹյուբ հարթակում ամենաշատ դիտումներ ունեցող հարավկորեական խմբի տեսահոլովակը[4][5] այն արդեն ունի ավելին քան 2 մլրդ դիտում։ Նրանք Միացյալ Թագավորության թոփ 40-ում ամենաշատն ընդգրկված հարավկորեացի արտիստներն են[6] և նրանց 2018 թվականի «Kiss and Make Up» երգը հանդիսանում է հարավկորեական խմբի առաջին երգը, որը Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության կողմից հավաստագրման է արժանացել[7][8][9] և Երաժշտության ձայնագրման ընկերությունների ավստրալիական միության կողմից պլատինե է հավաստագրվել[10]։
Blackpink-ն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ օնլայն ռեկորդներ է սահմանել։ Նրանց «Kill This Love» (2019) և «How You Like That» երգերի տեսահոլովակները սահմանել են առաջին 24 ժամում ամենաշատ դիտումներ ունեցող տեսահոլովակների ռեկորդները, հետագայում սահմանել են 2 ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում[11]։ Նրանք նաև համարվում են առաջին երաժշտական և հարավկորեական խումբը, որոնք ՅուԹյուբ հարթակում ունեն մեկ միլիարդից ավել դիտում հավաքած չորս տեսահոլովակ[12][13][14]։
Blackpink-ը 31-րդ Golden Disc Awards-ի և 26-րդ Seoul Music Awards-ի ժամանակ ստացել է «Տարվա նոր արտիստ» մրցանակները, ինչպես նաև 2019 թվականին համարվել է Հարավային Կորեայի առավել ազդեցիկ հայտնիներից մեկը, իսկ ըստ Forbes Korea-ի 2020 թվականի ամենաազդեցիկ հայտնիների ցանկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը[15] և առաջին հարավկորեական գըրլ բենդը, որն ընդգրկվել է Forbes-ի «30 Under 30»-ում[16]։ Նրանք նաև առաջին քեյ փոփ գըրլ բենդն են, որոնք պարգևատրվել են MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։
Ըստ 2020 թվականի դեկտեմբերի տվյալների, Blackpink-ը հանդիսանում է Սպոթիֆայում և ՅուԹյուբում ամենաշատ բաժանորդներ ունեցող գըրլ բենդը[17][18]։
Անդամներն են Kim Jennie, Park Rose(cheayoung), Lalisa Manobal, Kim Jisoo։
Backpink նշանակում է, ոչ միայն սև և վարդագույն, այլ նաև՝ գեղեցիկը ամենինչի մեջ չե։ Անդամները իրենց ֆանդոմներին կոչել են blink-ներ։ Blackpink-ը Հարավային Կորեայի մի ակ աղջիկների խումբն է, որ 2017թվականից հետո շատ հաղթանակներ է ունեցել, քան մյուս խմբերը։ Ացջիկների բեմական տաղանդի շնորհիվ Լիսան դարձավ խմբի ամենաբիասված անդամը, Ջենին ամենհայտնի անդամը,Ռոզեն ամենաքյութ անդամը,Ջիսուն ամենըհզոր ձայնով անդամը։ Խումբը շատ նվերներ է ստացել blink-ների կողմից։ Տարածված ֆաներ ունեն տարբեր երկրներում։ Սիրում են պարել և երգել,Ջենին ռեպի թագուհին է,Լիսան պարի թագուհին է,Ռոզեն վոկալի թագուհին է, Ջիսուն գեղեցկության թագուհին է։
Չորս տարի շարունակ լեյբլը թիզերներ էր թողարկում հնարավոր անդամների վերաբերյալ, և միայն 2016 թվականի հունիսի 29-ին Յան Հյոն Սոկը հայտնել է խմբի վերջնական կազմի անդամների մասին[19][20]։ Blackpink-ը լեյբլի երկրորդ գըրլ բենդն է՝ 2NE1-ից հետո[21]։
Խումբը իր «Square One» սինգլային ալբոմը թողարկել է 2016 թվականի օգոստոսի 8-ին[21][22]։ Նույն օրը խումբը կենդանի ելույթ է ունեցել, որը հեռարձակվել է Naver-ի V app հավելվածով[23][24]։ Նրանց «Boombayah» երգի պրոդյուսերը Թեդի Փաքն է, որը նաև գրել է երգը Bekuh BOOM-ի հետ[25]։ Տեսահոլովակի ռեժիսորը Սո Հյոն Սընն է[26][27]։ «Whistle» երգի պրոդյուսերները Թեդի Փաքն ու Future Bounce-ն են, իսկ բառերի հեղինակները՝ Թեդի Փաքը և Bekuh BOOM-ը[28][29]։
Նրանց կենդանի ելույթի ժամանակ Յան Հյոն Սոկը ասել է, որ խումբը լիդեր չի ունենալու, քանի որ աղջիկները արդեն դարձել են շատ մոտ ընկերուհիներ[30][31]։ Օգոստոսի 14-ին խումբը ելույթ է ունեցել «Inkigayo» երաժշտական հաղորդման ժամանակ[32]։
Նրանց դեբյուտային սինգլերը զբաղեցրել են Billboard World Digital Songs չարթի առաջին հորիզոնականը[33]։ «Whistle» սինգլը 2016 թվականի օգոստոսին «Gaon Chart-ում զբաղեցրել է թվային հեռարձակվող և բջջային չարթի առաջին հորիզոնականները[34]. Չինական QQ Music երաժշտական կայքում նրանք մեկ շաբաթ զբաղեցրել են առաջին հորիզոնականը[35]։
Blackpink-ը 2016 թվականի նոյեմբերի 1-ին թողարկել է «Square Two» ալբոմը` «Playing with Fire» և «Stay» գլխավոր սինգլներով, որոնց պրոդյուսերները Թեդի Փաքը, R.Tee-ն և Սե Վոն Ջինն են[36]։ Նոյեմբերի 6-ին ելույթ են ունեցել «Inkigayo» հաղորդման ժամանակ, իսկ նոյեմբերի 10-ին՝ «M!'Countdown»-ում[37]։ «Playing with Fire» սինգլը երկրորդն էր, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboards World Digital Songs չարթում[38]։
Անդամներ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Բեմական կեղծանուն | ծնե անուն | Ծննդյան ամսաթիվ | Ազգություն | Դիրքը խմբում | |||||||||
Հայերեն և անգլերեն | Կորեերեն | Հայերեն և անգլերեն | Կորեերեն/Թայերեն | |||||||||||
Ջիսու | 지수 | Քիմ Ջիսու Kim Ji Soo |
김지수 | Հունվարի 3, 1995 | Հարավային Կորեա[39] | Ուղեկցող վոկալիստ, վիժուալ, խմբի դեմք | ||||||||
Ջեննի | 니김 | Քիմ Ջեննի Kim Jenni |
제니김 | Հունվարի 16, 1996 | Հարավային Կորեա Նոր Զելանդիա[39] |
Գլխավոր ռեփեր, ուղեկցող վոկալիստ | ||||||||
Ռոսե | 로제 | Փաք Չե Յոն Park Chae Young |
박채영 | Փետրվարի 11, 1997 | Ավստրալիա[39] | Գլխավոր վոկալիստ, ուղեկցող պարուհի | ||||||||
Լիսա | 리사 | Լալիսա Մանոբան Lalisa Manoban |
ปราณปริยา ลลิสา มโนบาล | Մարտի 27, 1997 | Թաիլանդ[39] | Գլխավոր պարուհի, ուղեկցող ռեփեր, սաբ վոկալիստ, մակնե | ||||||||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.