Պրոտագոնիստ
գրական երկի գլխավոր գործող անձ / From Wikipedia, the free encyclopedia
Պրոտագոնիստ (հունարեն՝ πρωταγωνιστής: πρώτος՝ «առաջին» և αγωνίζομαι՝ «մրցում եմ», αγωνιστής՝ «մարտիկ»), ստեղծագործության գլխավոր հերոս, գլխավոր գործող անձ, դերասան, որը խաղում է գլխավոր դերում։
Պրոտագոնիստը պատմության կենտրոնում է, նա պիտի կատարի կարևոր ու դժվար ընտրությունները և դեմ առնի այդ ընտրությունների հետևանքներին։ Պրոտագոնիստը պիտի պատմությունը առաջ տանի։ Եթե պատմվածքը ունի ենթասյուժե կամ բաղկացած է մի քանի պատմություններից, ապա ամեն պատմությունը ունի իր պրոտագոնիստը[1]։
Պրոտագոնիստ բառը մասնավորապես օգտագործվում է դրամաներում, վեպերում, օպերաներում, համակարգչային խաղերում և ֆիլմերում։ Այսպիսի պատմություններում պրոտագոնիստը գլխավոր դերասանն է։ Իսկ անտագոնիստը այն հերոսն է, որն անընդհատ փորձում է դժվարություններ ստեղծել պրոտագոնիստի համար՝ բացահայտելով իր բնավորության թուլություններն ու առավելությունները[2]։