Համլետ
անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի պիեսը / From Wikipedia, the free encyclopedia
Ողբերգական պատմություն Համլետի՝ դանիական արքայազնի մասին (անգլ.՝ The Tragicall Historie of Hamlet, Prince of Denmarke), աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի պիեսը։ Համարվում է նրա ամենահաջող ու նշանավոր ստեղծագործությունը։ «Համլետ»-ը գրվել է 1600-1602 թվականներին։ Առաջին անգամ հրատարակվել է 1603 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հեղինակ, Տեսակ ...
Հեղինակ | Ուիլյամ Շեքսպիր |
---|---|
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Ժանր | ողբերգություն |
Բնօրինակ լեզու | վաղ ժամանակակից անգլերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Համլետ, թագավոր Կլավդիոս, Գերտրուդ, Պոլոնիուս, Օֆելյա, Հորացիո, Լաերտ, Ռոզենկրանց և Գիլդենշտերն, Համլետի հոր ուրվականը, Ֆորտինբրաս, Գերեզմանափորները, Յորիկ, Ռոզենկրանց, Գիլդենշտերն, Վոլտիմանդ, Կոռնելիուս, Մարցելլոս, Բեռնարդո, Ֆրանցիսկո, Ռեյնալդո, Օզրիկ, առաջին խաղացող, երկրորդ խաղացող, երրորդ խաղացող, չորրորդ խաղացող, կապիտան, Undertaker I?, Undertaker II?, քահանա, նավաստի I և նավաստի II |
Ստեղծման տարեթիվ | անհայտ |
Նկարագրում է | Դանիա |
Երկիր | Անգլիա |
Հրատարակման տարեթիվ | 1602 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/shakespr/hamlet-s/hamlet-s.html |
Վիքիդարան | Համլետ |
Վիքիքաղվածք | Համլետ |
Hamlet Վիքիպահեստում |
Փակել
Սա Շեքսպիրի ամենաերկար պիեսն է. պարունակում է 4 042 տող և 29 551 բառ։ Այս պիեսի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ կինոնկարներ և բեմադրվել բազում ներկայացումներ։ Համլետի դերով հանդես են եկել հայտնի դերասաններ, նաև դերասանուհիներ, իսկ Համլետի դերը համարվում է ամենացանկալի ու բարդ դերերից մեկը։ Հայկական թատրոնում Համլետի առաջին դերակատարը եղել է մեծանուն հայ դերասան՝ Պետրոս Ադամյանը[3]։