From Wikipedia, the free encyclopedia
Պրիլեպ (մակեդոներեն՝ Прилеп, թուրքերեն՝ Pirlepe, հուն․՝ Πριλέπια), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավում։ Բնակչությունը կազմում է 66 246 մարդ։ Քաղաքը տեղակայված է Պալագոնիա հարթավայրի հյուսիսային մասում՝ մայրաքաղաք Սկոպյեից 128 կմ հեռավորության վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պրիլեպ | |||||
մակեդոներեն՝ Прилеп | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Պալագոնիայի շրջան | ||||
Համայնք | Պրիլեպի համայնք | ||||
Մակերես | 1194,44 կմ² | ||||
ԲԾՄ | 620 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 66 246 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +389 48 | ||||
Փոստային ինդեքս | 7500 | ||||
Փոստային դասիչ | 7500 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PR | ||||
Պաշտոնական կայք | prilep.gov.mk | ||||
| |||||
Քաղաքի մոտ է գտնվում սերբ իշխան Մարկո Կրալևիչի ամրոցը, ով հայտնի է որպես թուրքերի դեմ պայքարի մարտիկ և իմաստուն ղեկավար։
Պրիլեպի բնակչության մեծ մասը կազմում են մակեդոնացիները (93 %), սակայն քաղաքում կա նաև գնչուների փոքրաթիվ համայնք։
2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ Պրիլեպում բնակվում է 66 246 մարդ[1]։
Ազգություն | Թվաքանակ |
Մակեդոնացիներ | 61 320 |
Ալբանացիներ | 21 |
թուրքեր | 123 |
Գնչուներ | 4 372 |
Առումիններ | 16 |
Սերբեր | 151 |
Բոսնիացիներ | 17 |
Այլ | 226 |
Պրիլեպը հիմնադրվել է նախկինում Հռոմեական կայսրության մաս կազմած Ստիբերրա հնագույն քաղաքի ավերակների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքը գոթերի կողմից ամայացվեց 268 թվականին, այն մնում էր մասամբ բնակեցված։ Պրիլեպ անվամբ քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1014 թվականին որպես վայր, որտեղ Բուլղարիայի թագավոր Սամուիլը մահացել է սրտի պայթյունից, երբ տեսել է, թե ինչպես են բյուզանդացիները կուրացնում իր հազարավոր զինվորների, ովքեր գերի էին ընկել Բելասիցայի ճակատամարտից հետո։ Քաղաքն ընկել է բյուզանդական տիրապետության տակ։
Ավելի ուշ քաղաքը նվաճվում է Բուլղարիայի երկրորդ թագավորության ու Սերբիայի կողմից։
XIV դարում Պիլեպ քաղաքը գրավվում է օսմանյան զորքերի կողմից, որոնց առաջնորդում էր Էվրենոսը։ Օսմանյան կայսրության տիրապետության տակ քաղաքը մնաց վեց դար։
XX դարի սկզբում Պրիլեպ քաղաքն ընդգրկված էր Սերբիայի ու Հարավսլավիայի կազմում, որի փլուզումից հետո էլ անցավ Մակեդոնիային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.