![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Porec_riva.jpg/640px-Porec_riva.jpg&w=640&q=50)
Պորեչ
քաղաք Խորվաթիայում / From Wikipedia, the free encyclopedia
Պորեչ (խորվ.՝ Poreč), քաղաք Խորվաթիայում։ Գտնվում է Իստրիա թերակղզու արևմտյան ափին։ Ըստ 2001 թվականի մարդահամարի տվայալների բնակչությունը կազմում է 7585 մարդ, իսկ արվարձանների հետ միասին՝ 17 460 մարդ։ 2011 թվականին բնակչությունը նվազեց դառնալով 16696[3] մարդ ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Պորեչ | |||
խորվ.՝ Poreč[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Իստրիա | ||
Մակերես | 142 կմ² | ||
ԲԾՄ | 29 մ | ||
Բնակչություն | 16 696 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | +385 052 | ||
Փոստային ինդեքս | 52440 | ||
Փոստային դասիչ | 52440[2] | ||
Պաշտոնական կայք | porec.hr | ||
| |||
Պորեչը խոշոր Խորվաթական քաղաքների, ինչպես նաև Իտալիայի և Սլովենիայի հետ կապված է տրանսպորտային հաղորդակցությամբ։
Քաղաքը կապվում է Ռովին, Պուլա և Ումագ խճուղիներով, ինչպես նաև Ռիեկայի և դրա միջով անցնող Խորվաթիայի մյուս շրջաններվ։ Երբեմնի մեծ և կարևոր նավահանգիստը, որի բեռնատար նշանակություն քիչ է, ներկայումս սպասարկում է հիմնականում զբոսաշրջիկների։
Պորեչը, ինչպես ամբողջ խորվաթական Իստրիան բազմալեզու է (խորվաթացիներ, սլովենացիներ, իտալացիները, սերբեր, ալբանացիներ) և ավանդաբար տարբեր մշակույթների հանդեպ շատ հանդուրժող են։ Շատ բնակիչներ իրենց ազգությունը սահմանում են ինչպես «կայսրական»։
Զբոսաշրջությունը բերում է քաղաքի եկամուտների մեծ մասը։ Բացի տուրիստական ծառայություններից, բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, սննդի վերամշակմամբ և գյուղատնտեսության ոլորտներում։