From Wikipedia, the free encyclopedia
Պոնտորմո (իսկական անունը՝ Ջակոբո Կարուչի Jacopo Carucci, մայիսի 24, 1494, Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա - դեկտեմբերի 31, 1556[1][2] կամ հունվարի 2, 1557[3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4]), իտալացի գեղանկարիչ, Ֆլորենցիայի գեղանկարչության դպրոցի ներկայացուցիչ, մաներիզմի հիմնադիրներից մեկը։
Պոնտորմո իտալ.՝ Jacopo da Pontormo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1494 |
Ծննդավայր | Էմպոլի, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1556[1][2] (62 տարեկան) կամ հունվարի 2, 1557[3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի դքսություն[4] |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Visitation of Carmignano?, Vertumnus and Pomona?, Pucci Altarpiece?, The Deposition from the Cross? և Q3693900? |
Ուսուցիչ | Պիերո դի Կոզիմո, Անդրեա դել Սարտո և Լեոնարդո դա Վինչի |
Աշակերտներ | Անյոլո Բրոնզինո և Ջովանի Բատիստա Նալդինի |
Հայր | Bartolommeo di Jacopo di Martino? |
Jacopo Pontormo Վիքիպահեստում |
10 տարեկան հասակում, կորցնելով հորը, Պոնտորմոն մեկնել է Ֆլորենցիա, որտեղ անցկացրել է իր ամբողջ կյանքը։ Սովորել է Պիեռո դի Կոզիմոյի և Անդրեա դել Սարտոյի մոտ։ Պոնտորմոյի վաղ աշխատանքների վրա նկատելի է Լեոնարդո դա Վինչիի և Սարտոյի ազդեցությունը (Պոջո ա Կայանոյում Մեդիչիների վիլլայի կամարամահիկի զարդանկարը)։ Ավելի ուշ նրա ստեղծագործության վրա իր ազդեցությունն է ունեցել Դյուրերի փորագրությունների հետ ծանոթությունը։ Պոնտորմոն աստիճանաբար հեռացել է Վերածննդի ավանդույթից։
Նրա նշանավոր գործերն են՝ «Քրիստոսը Էմմաուսում» (1525, Ուֆֆիցի, Ֆլորենցիա), «Մադոննան Սուրբ Հովսեփի և Հովհաննես Մկրտիչի հետ» (Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ), «Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը» (Սան-Միքելե եկեղեցի, Կարմինյանո, 1528-1530)։
Պոնտորմոյի լավագույն աշխատանքներից մեկը «Իջեցում խաչից» ստեղծագործությունն է (1528, Ֆլորենցիա, Սանտա-Ֆելիչիտա[en] եկեղեցի)։ Նկարում բացակայում է տարածական հարաբերությունների հստակությունը, կերպարները մոտ են առաջին պլանին։ Կոմպոզիցիայի ամուր հենարանի բացակայությունն ստեղծում է անկայունության տպավորություն, ընդգծում է զարգացող մաներիզմի առաջին գործերից մեկի դրամատիզմը և լարվածությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.