![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8c/PompeiiStreet.jpg/640px-PompeiiStreet.jpg&w=640&q=50)
Պոմպեյ
From Wikipedia, the free encyclopedia
Պոմպեյ[1] (լատին․՝ Pompeji, իտալ.՝ Pompei), հնադարյան քաղաք Իտալիայում, Նեապոլից 16 կմ հարավ-արևմուտք։ Կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79 թվականի օգոստոսին Վեզուվի ժայթքման հետևանքով։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պոմպեյ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հերկուլանում և Տորե Անունցիատա*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
![]() | |
Հերկուլանում և Տորե Անունցիատա* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Պոմպեյի փողոցներից մեկը | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 40°45′04″ հս․ լ. 14°29′24″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 829 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Alexander_and_Bucephalus_-_Battle_of_Issus_mosaic_-_Museo_Archeologico_Nazionale_-_Naples_BW.jpg/640px-Alexander_and_Bucephalus_-_Battle_of_Issus_mosaic_-_Museo_Archeologico_Nazionale_-_Naples_BW.jpg)
Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Ներկայումս քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։
Պոմպեյի ամենանշանավոր բնակավայրերից է «Առեղծվածների ամառանոցը», որն ունի գինու մառան և պատկերասրահ։