Հերկուլանում
From Wikipedia, the free encyclopedia
Հերկուլանում[1], կամ Հերկուլանեում (Herculaneum), հին քաղաք Կամպանիայում (Իտալիա), Նեապոլի ծոցի ափին, Նեապոլից հարավ-արևմուտք, Վեզուվի ստորոտին։ Առաջացել է մ.թ.ա. 7-րդ դարում, որպես օսկերի բնակավայր։ Հետագայում Հերկուլանումում բնակվել են էտրուսկներ, հույներ։ Մ.թ.ա. 307-ից ենթարկվել է Հռոմին։ 79 թ., Վեզուվի ժայթքման հետևանքով, ավերվել ու ծածկվել է հրաբխային լավայի ու մոխրի 10–12 մ հաստությամբ շերտով։ Պեղվում է XVIII դարից։ Բացվել են հրապարակը, սյունասրահը, 3 հազար տեղանոց թատրոն, 2 բաղնիք, մարզադպրոց, բնակելի թաղամասեր, մերձքաղաքային առանձնատներ (որոնցից մեկում՝ հունական մագաղաթյա ձեռագրեր պարունակալ գրադարան), արվեստի ու կենցաղային առարկաներ և այլն։
Արագ փաստեր Archaeological Areas of Pompei, Herculaneum and Torre Annunziata*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Հերկուլանում | |
Archaeological Areas of Pompei, Herculaneum and Torre Annunziata* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Հերկուլանումի ավերակները | |
Երկիր | Իտալիա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 40°48′00″ հս․ լ. 14°21′00″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1997 (21-րդ նստաշրջան) |
Համար | 829 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել