From Wikipedia, the free encyclopedia
Պոլիբիոս (հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius. ոչ ուշ քան մ. թ. ա. 199, Մեգալոպոլիս - ոչ վաղ քան մ. թ. ա. 133, Հունաստան[1]), հույն պատմիչ, պետական գործիչ և զորավար, 40 գրքից բաղկացած «Ընդհանուր պատմության» հեղինակ։ Աշխատությունից լրիվ պահպանվել են առաջին հինգ գրքերը, մյուսները հասել են հատվածաբար։ Իր աշխատությունը Պոլիբիոսը սկսում է Իտալիայից մ.թ.ա. 272 թ. Պյուռոսի հեռանալուց հետո տեղի ունեցած անցքերով ու ավարտում մ.թ.ա. 146 թ. Կարթագենի և Կորնթոսի կործանմամբ ու Հռոմին Հունաստանի ենթարկումով։ Ընդ որում՝ նկարագրում, վավերագրում է Հռոմի վերելքը միջերկրածովյան տարածաշրջանում մ. թ. ա. 3-2-րդ դարերում՝ հանգամանորեն ներկայացնելով Իտալիայում, Իբերիայում, Հունաստանում, Մակեդոնիայում, Սիրիայում, Եգիպտոսում ու Աֆրիկայում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց թվում՝ Պունիկյան պատերազմներն ու Մակեդոնական պատերազմները:
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոլիբիոս հին հունարեն՝ Πολύβιος, լատին․՝ Polybius | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան մ. թ. ա. 199 |
Ծննդավայր | Մեգալոպոլիս |
Մահացել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 133 |
Մահվան վայր | Հունաստան |
Քաղաքացիություն | Achaean League |
Մայրենի լեզու | հին հունարեն |
Երկեր | The Histories? |
Մասնագիտություն | պատմաբան, ռազմական գործիչ և գրող |
Ծնողներ | հայր՝ Lycortas? |
Polybius Վիքիպահեստում |
Պոլիբիոսի «Համընդհանուր պատմություն»-ը կարևոր աշխատություն է ոչ միայն որպես հելլենիստական ժամանակներից ինչ-որ չափով էականորեն պահպանված պատմագրական միակ երկ. չափազանց կարևորվում են նաև դրանում տեղ գտած խոհերը, ինքնատիպ վերլուծությունները սահմանադրական փոփոխությունների, խառը սահմանադրության, կառավարման համակարգում իշխանությունները տարանջատելու, իշխանությունը սահմանափակելու գործում հսկողություն սահմանելու, հավասարակշռություն ապահովելու վերաբերյալ: Հին հույն մտածողի դատողությունները, արտահայտած գաղափարները որոշակի ազդեցություն են գործել Մոնտեսքյոյի «Օրենքների ոգին», Ջոն Լոկի «Երկու տրակտատ կառավարման մասին» աշխատությունների, Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրության ստեղծման վրա[2]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.