ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Պոլ Սինյակ (ֆր.՝ Paul Signac, նոյեմբերի 11, 1863[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5] - օգոստոսի 15, 1935[4][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4][5]), ֆրանսիացի նկարիչ-նեոիմպրեսիոնիստ, պուանտիլիզմ ուղղության ներկայացուցիչ։
Պոլ Սինյակ Paul Signac | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ Ֆրանսիա |
Վախճանվել է | օգոստոսի 15, 1935[4][1][2][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ Ֆրանսիա |
Ազգություն | Ֆրանսիացի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բինգի ազատ արվեստանոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | պուանտիլիզմ[5] |
Ժանր | դիմապատկեր, Ֆիգուր[5], բնանկար[5], քաղաքային բնանկար[5] և նատյուրմորտ[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Deux stylistes Rue du Caire?, Golfe Juan? և Les Démolisseurs? |
Ուսուցիչ | Էմիլ Ժան Բատիստ Ֆիլիպ Բեն |
Աշակերտներ | Lucie Cousturier? |
Պարգևներ | Պատվո լեգեոնի ասպետ |
Պաշտոն | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ընկերություն ХХ և Անկախների սալոն |
Ամուսին | Berthe Roblès? |
Համատեղ ապրող | Jeanne Selmersheim-Desgrange? |
Զավակներ | Ginette Signac?[6] |
ստորագրություն | |
Paul Signac Վիքիպահեստում |
Սովորել է Փարիզում, Բինգի ազատ արվեստանոցում։ Մոտ էր իմպրեսիոնիզմին․ 1886 թվականին Ժորժ Սյորայի և Կամիլ Պիսսարոյի ազդեցությամբ դիմել է նեոիմպրեսիոնիզմին (հետագայում՝ նրա առաջատար վարպետներից և տեսաբանը), միաժամանակ իր գործերի հարթազարդապատկերային բնույթով կանխորոշել մոդեռն ոճի երևան գալը (Ֆ․ Ֆենեոնի դիմանկարը, 1890, մասնավոր հավաքածու, Նյու Յորք)։ Մյուս աշխատանքներում (հիմնականում ծովային բնապատկերներ) Սինյակը հասել է մոտիվների արտահայտման կենսալի անմիջականության («Մարսելի նավահանգիստը», 1911, ժամանակակից արվեստի ազգային թանգարան, Փարիզ)։ Եղել է «Անկախների սալոնի» (1884) կազմակերպիչներից, հասարակական ակտիվ գործիչ, գաղափարապես մոտ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ական թվականներից այցելել է ԽՍՀՄ։
1892 թվականի նոյեմբերի 8-ին, Սինյակը Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետարանում ամուսնացավ Բերտա Ռոբլեսի հետ։ Հարսանիքին ներկա էին Ալեքսանդր Լեմոնյեն, Լյուս Մաքսիմիլենը, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Լեկոնտը։ 1897 թվականի նոյեմբերին, Սինյակը տեղափոխվեց նոր բնակարան Բերանժի ամրոցում` կառուցված Էկտոր Գիմարի կողմից։ Նույն թվականի դեկտեմբերին նա ձեռք բերեց La Hune անվանումով տուն Սեն Տրոպեում։ Այդտեղ նկարիչը կառուցեց մեծ ստուդիա, որի բացումը տեղի ունեցավ 1898 թվականի օգոստոսի 16-ին։
1913 թվականին, Սինյակը վարձակալեց տուն Անթիբում, որտեղ նա բնակություն հաստատեց Ժաննա Սելմերսխեյմ-Դեգրանժի հետ, ով 1913 թվականի հոկտեմբերի 2-ին Սինյակին պարգևեց Ժինետին։ Նույն ժամանակում Սինյակը Սեն Տրոպեի տունը և Բերանժի ամրոցի բնակարանը թողեց Բերտային։ Նրանք ընկերներ մնացին մինչև նկարչի կյանքի վերջը։
1927 թվականի ապրիլի 6-ին, Սինյակը ընդունեց Ժինետին որպես իր ապօրինի դուստր։
Պոլ Սինյակը մահացավ սեպսիսից 1935 թվականի օգոստոսի 15-ին, Փարիզում։ Մահանալու ժամանակ նա 71 տարեկան էր։ Նրա մարմինը դիահերձեցին և թաղեցին օգոստոսի 18-ին Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.