From Wikipedia, the free encyclopedia
Բարոն Պյոտր Նիկոլաևիչ Վրանգել (ռուս.՝ Барон Пётр Николаевич Врангель, գերմ.՝ Freiherr Peter von Wrangel, օգոստոսի 15 (27), 1878[1], Զարասայ, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 25, 1928[2], Բրյուսել, Բելգիա), բարոն, Ռուսական կայսերական բանակի սպա, գեներալ-լեյտենանտ (1917), Ռուսաստանի հարավում հակաբոլշևիկյան Սպիտակ շարժման մասնակիցներից։
Պյոտր Վրանգել | |
---|---|
ռուս.՝ Пётръ Николаевичъ Врангель | |
օգոստոսի 15 (27), 1878[1] - ապրիլի 25, 1928[2] (49 տարեկան) | |
Ծննդավայր | Զարասայ, Novoalexandrovsky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Բրյուսել, Բելգիա |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն, Բրյուսել, Church of the Holy Trinity, Belgrade և Հարավսլավիայի Թագավորություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | Ռուսական կայսերական բանակ և Հեծելազոր |
Կոչում | Q4340309?, գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր |
Հրամանատարն էր | Կամավորական բանակ, Ռուսաստանի հարավի զինված ուժեր և Army of Wrangel? |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Ռուս-ճապոնական պատերազմ |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան, Լեռնային ինստիտուտ (1901) և Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Մասնակցել է ռուս-ճապոնական (1904-1905 թթ.) և առաջին համաշխարհային (1914-1918 թթ.) պատերազմներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է Ղրիմ, 1918 թվականի օգոստոսին մտել է սպիտակգվարդիական կամավորական բանակ, եղել է հեծյալ դիվիզիայի և հեծյալ կորպուսի, 1919 թվականի գարնանից՝ կովկասյան բանակի, 1919 թվականի դեկտեմբերից մինչև 1920 թվականի հունվար՝ կամավորական բանակի հրամանատար։ 1920 թվականի ապրիլին նշանակվել է Ղրիմում ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ 1920 թվականի նոյեմբերին խորհրդային ուժերի կողմից պարտություն կրելուց հետո լքել է Ռուսաստանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.