From Wikipedia, the free encyclopedia
Բագրատիոն Պյոտր Իվանովիչ (1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765, Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2] - սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812, Սիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն), իշխան, ռուսական բանակի հետևազորի գեներալ (1809), 1812 թվականի ռուս-ֆրանսիական պատերազմի հերոս։ Ծագումով վրացի։ Ծնվել է Ղզլարում (Հյուսիսային Կովկաս)։ Զինծառայությունը սկսել է 1782 թ.-ից։ Մասնակցել է 1787–1791 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմին, Ա․ Վ․ Սուվորովի 1799 թ.-ի Իտալական և Շվեյցարական արշավանքներին որպես առաջապահ ջոկատի հրամանատար։ 1805-1807 թթ.-ի Ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ աչքի է ընկել Շենգրաբենում, Պրյոյսիշէյլաուում և Ֆրիդլանդում։ 1808–1809 թվականների ռուս–շվեդական պատերազմում եղել է դիվիզիայի, 1806–1812 թթ.-ի ռուս–թուրքական պատերազմում՝ Մոլդովական, Պոդոլսկյան և Արևմտյան II բանակների հրամանատար։ 1812 թ.-ի Բորոդինոյի ճակատամարտում որպես ռուս, բանակի ձախ թևի հրամանատար ցուցաբերել է արտակարգ տոկունություն և անձնական քաջություն։ Ծանր վիրավորվել է և մահացել Վլադիմիրի նահանգի Սիմի գյուղում, որտեղ և թաղվել է։ 1839 թ.-ին աճյունը տեղափոխվել է Բորոդինոյի դաշտ։
Պյոտր Բագրատիոն վրաց.՝ პეტრე ივანეს ძე ბაგრატიონი | |
---|---|
Ծնվել է | 1765[1][2], 1769[3] կամ հուլիսի 10, 1765 |
Ծննդավայր | Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[3][2] |
Մահացել է | սեպտեմբերի 12 (24), 1812[2][1] կամ սեպտեմբերի 24, 1812 |
Մահվան վայր | Սիմա, Yuryevsky Uyezd, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Յուրև-Պոլսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | սպա |
Ամուսին | Եկատերինա Բագրատիոն[4][2][5][…] |
Ծնողներ | հայր՝ Իվան Բագրատիոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Pyotr Bagration Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.