Պլինիոս Ավագ
From Wikipedia, the free encyclopedia
Պլինիոս Ավագ, իսկական անունը՝ Գայոս Պլինիոս Սեկունդոս (լատին․՝ Gaius Plinius Secundus, ոչ վաղ քան 23 և ոչ ուշ քան 24, Novum Comum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1][2][3][…] - 79[4][1][3][…], Ստաբիի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[3][2][5][…]), հռոմեացի գրող-գիտակ, բնագետ, փիլիսոփա, զորավար։ Վեսպասիանոս կայսեր ընկերը, Պլինիոս Կրտսերի հորեղբայրը և հոգեհայրը։
Պլինիոս Ավագ լատին․՝ Caius Plinius Secundus | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 23 և ոչ ուշ քան 24 |
Ծննդավայր | Novum Comum, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[1][2][3][…] |
Մահացել է | 79[4][1][3][…] |
Մահվան վայր | Ստաբիի, Հռոմէական Իտալիա, Հռոմեական կայսրություն[3][2][5][…] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մայրենի լեզու | լատիներեն |
Երկեր | Natural History? |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, բնագետ, ռազմական գործիչ, բանաստեղծ, փիլիսոփա, արվեստագետ, պետական ծառայող և ռազմական հրամանատար |
Ծնողներ | հայր՝ Gaius Plinius Celer?, մայր՝ Marcella? |
Զբաղեցրած պաշտոններ | Procurator? և Q124256319? |
Երեխաներ | Պլինիոս Կրտսեր |
Plinius Maior Վիքիպահեստում |
Ծառայել է Հռոմի հռենոսյան հեծելազորում (45-57), Ներոն կայսեր օրոք (57-68) հեռացել հասարակական քաղաքական կյանքից։ Վեսպասիանոս կայսեր օրոք (69-79) Պլինիոս Ավագը պրոկուրատոր էր Գալլիայում, Իսպանիայում, Աֆրիկայում, ապա՝ կայսերական խորհրդատու Վեսպասիանոսի, այնուհետև Տիտոսի օրոք։ Շնչահեղձ է եղել Վեզուվի հրաբխային ժայթքման ժամանակ[6], երբ ջանացել է Սետուբիից նավով օգնության փութալ պատուհասված Պոմպեյում գտնվող ընկերոջն ու նրա ընտանիքին[7]։
Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից մեզ է հասել 37 գրքից բաղկացած «Բնագիտություն» հանրագիտարանային բնույթի երկասիրությունը։ Այն կարևորագույն աղբյուր է բնագիտության վերաբերյալ անտիկ պատկերացումների ուսումնասիրության համար։ «Բնագիտությունը» ոչ ծավալուն, սակայն խիստ կարևոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի պատմական աշխարհագրության վերաբերյալ։
Պլինիոս Ավագի մեծարժեք երկերից է «Գերմանական պատերազմների պատմությունը» («Bella Germaniae») տասներկուհատորանոց աշխատությունը, որը ներկայումս համարվում է կորսված։ Սակայն հայտնի է, որ այն սկզբնաղբյուր է հանդիսացել նրան հաջորդած հին հռոմեացի նշանավոր պատմիչների՝ Պլուտարքոսի, Սվետոնիուսի, Տակիտոսի համար։ Վերջինս թեև չի եղել գերմանների երկրում, սակայն Պլինիոս Ավագի վերոնշյալ աշխատությունն օգտագործելով՝ գրել է «Գերմանների ծագումն ու դրությունը» երկասիրությունը (De origine et situ Germanorum)[8]: