Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Պետական հեղաշրջում (կրճատ՝ պետհեղաշրջում), իշխանափոխություն պետությունում, որը պարտադիր կերպով իրականացվում է ներկայումս գործող սահմանադրական և իրավական նորմերի խախտմամբ[1], սովորաբար` ուժի գործադրմամբ՝ պետական վերահսկողության կենտրոնների բռնագրավման և գործող ղեկավարների ֆիզիկական մեկուսացման (ձերբակալման կամ կազմալուծման) համար[2]:
Ստուգաբանորեն «հեղաշրջումը» նույնն է, ինչ հեղափոխությունը. լատիներեն՝ revolutio - շրջում, հեղաշրջում[3]։ Սակայն քաղաքական պատմության մեջ «հեղափոխություն» հասկացությունը վերաբերում է լայնածավալ և երկարաժամկետ գործընթացներին («բնության, հասարակության կամ իմացության ցանկացած երևույթների ընդարձակման խորը որակական փոփոխություն»[3]), մինչդեռ «հեղաշրջումը» կիրառվում է բուն իշխանափոխության իրադարձությունը նշելու համար, որի հետևանքները, ըստ իրենց մասշտաբների, բնավ հեղափոխական չեն։ «Հեղաշրջման» և «հեղափոխության» միջև անալոգիական հարաբերակցությունը դիտարկվում է «արդյունաբերական հեղաշրջում - արդյունաբերական հեղափոխություն» եզրույթների զույգում։
Ամերիկացի քաղաքագետ և պատմաբան Էդվարդ Լյութվակն իր՝ դասական դարձած «Պետական հեղաշրջում» գրքում հաջող պետական հեղաշրջման տեսանկյունից կարևորում է երեք պարտադիր պայման․
Ռուսաստանի պատմության մեջ, այսպես կոչված, պալատական հեղաշրջումների դարաշրջանից ամենահայտնի իրադարձություններից բացի պալատական հեղաշրջումներ հանդիպում են նաև այլ երկրների պատմության մեջ, օրինակ՝ Ռումինիայի պալատական հեղաշրջումը (1866)։ Պալատական հեղաշրջումների տարբերակիչ առանձնահատկությունն իշխանությունների ներկայացուցիչների պարտադիր հեռացնելն է, որոնք այդ իշխանությանն արժանացել են ֆորմալ կամ ոչ ֆորմալ կերպով, ընդ որում, երկրում իշխանության ինստիտուտները հիմնականում անփոփոխ են մնում։ Պալատական հեղաշրջումները կազմակերպվում են դավադրությունների միջոցով։ Դրանց մասնակցում են սահմանափակ թվով մարդիկ, որոնք աջակցում են պաշտոնի համապատասխան հավակնորդին։
Ըստ մասշտաբների, սոցիալական հետևանքների և քաղաքական գործընթացներում ժողովրդի ներգրավվածության աստիճանի՝ խոշորագույններ են եղել․
Բանակը (որոշ դեպքերում ՝ արտասահմանյան), կանոնավոր և անկանոն զինված կազմավորումները՝ ներառյալ ոստիկանությունը, կարող են ներգրավվել տարբեր տեսակի հեղաշրջումներում։ Սակայն սա բավարար հիմք չէ հեղաշրջումը որպես ռազմական դասակարգելու համար։ Ռազմական համարվում են այն հեղաշրջումները, որտեղ՝
Ռազմական հեղաշրջման արդյունքում պետության գլուխ կանգնող անձը հաճախ լինում է զինվորական, թեև հնարավոր են բացառություններ․ Հին Հռոմի ոչ բոլոր «զինվորական կայսրերն» են եղել զինվորական։ Խունտայի ղեկավարը հետագայում կարող է նաև իր վրա վերցնել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտավորությունը։ Որպես կանոն՝ խունտայի անդամներն իրենց վրա են վերցնում երկրի իշխանության ինստիտուտների միայն գլխավոր օղակների ղեկավարությունը։
Նորագույն ժամանակներում ռազմական հեղաշրջման օրինակներ են Պորտուգալիայի հեղաշրջումը (1926), Հունաստանի հեղաշրջումը (1967), Չիլիի հեղաշրջումը (1973), Պակիստանի հեղաշրջումը (1977)։
Ժամանակակից դարաշրջանում պետական հեղաշրջումների պլանավորումը և իրականացումը ենթադրում է դրանով հետաքրքրված հասարակական ուժերի կոնսոլիդացիա կուսակցություններում և քաղաքական կազմակերպությունների այլ տեսակներում։ Հեղաշրջման՝ որպես իշխանության գալու գործիքի ընտրությունը, կարող է պայմանավորված լինել օրինական (այսինքն՝ գործող սահմանադրությանը համապատասխան) գործընթացների բացակայությամբ։ Ընտրությունները կարող են բացակայել կամ լինել փաստացի անհասանելի[5]։
Հրապարակախոսություններում կամ բացասական հուզական գնահատականների շեշտադրման նպատակով «պետական հեղաշրջում», «պուտչ», «խունտա», «խռովություն» եզրույթները երբեմն կարող են կիրառվել փոխաբերական իմաստով։ Օտար լեզուներից թարգմանելիս հարկ է նկատի ունենալ երևույթների բավականին լայն ընդգրկումը՝ արտահայտված անգլ.՝ և ֆր.՝ coup d’état բնորոշմամբ։ Այստեղ երբեմն coup d’état արտահայտության ներքո նախ և առաջ նկատի են առնվում ռազմական հեղաշրջումները, որոնցում որպես բնորոշ հատկանիշներ առանձնացվում են նախկին առաջնորդների ձերբակալությունները և մահափորձերը[2]։ Հեղաշրջումների պատմության մեջ երբեմն ներառված է հին միապետների կործանումը, որոնք պատկանում են ոչ թե այս կամ այն երկրի պատմության ներքին, այլ արտաքին քաղաքական ենթատեքստին՝ արտահայտելով նրանց հակառակորդների զավթողագործությունը։ Coup d’état արտահայտության ընդլայնված մեկնաբանության մեկ այլ տարբերակի համաձայն՝ այն իշխանության կուսակցության փոփոխությունն է, որը ձեռք է բերվում սահմանադրական նորմերի շրջանակներում, օրինակ՝ կաբինետային վերադասավորման եղանակով (սովորաբար այդ դեպքերը նկարագրվում են անգլ.՝ takeover՝ «իշխանության գրավում» եզրույթով)։
Թավշյա հեղափոխություն Հայաստանում[6][7], ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 - մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսվեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ երկրում փաստացի սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության վերահսկողության ներքո գտնվող ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց[8] հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.