«Իմ քայլը» դաշինք, լուծարված քաղաքական դաշինք Հայաստանում, որի հիմքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր, և որի մաս էին կազմում նաև քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ։ Այն ձևավորվել էր 2018 թվականի օգոստոսին Երևանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Լուծարվել է 2021 թվականի մայիսին՝ հայտարարելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անկախ է մասնակցելու 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։
«Իմ քայլը» դաշինք | |
---|---|
«Իմ քայլը» դաշինքի տարբերանշան | |
Տեսակ | Քաղաքական դաշինք |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Նիկոլ Փաշինյան |
Հիմնադիր | Նիկոլ Փաշինյան |
Հիմնադրված | օգոստոսի 1, 2018 |
Լուծարված | մայիս, 2021 |
Գաղափարախոսություն | Պոպուլիզմ, Նեոլիբերալիզմ, Ռեֆորմիզմ |
Քաղաքական հայացք | ցենտրիզմ և Մեծ վրան |
Պաշտոնական գույն(եր) | կապույտ, կարմիր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | civilcontract.am/imqayl |
Դաշինքի առաջնորդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։
Պատմություն
2018 թվականի սեպտեմբերի 23-ին դաշինքը մասնակցել և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երևանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։
Դաշինքը մասնակցել է նաև Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին[1]։
Ընտրություններ
Երևանի ավագանու ընտրություններ
Ընտրություն | Քաղաքապետի թեկնածու | Քվեներ | % | Տեղեր |
---|---|---|---|---|
2018 | 57 / 65 | |||
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018
Ընտրություն | Ցուցակը գլխավորող | Քվեներ | % | Տեղեր |
---|---|---|---|---|
2018 | 88 / 132 | |||
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.