![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Autorecessive-hy.svg/langhy-640px-Autorecessive-hy.svg.png&w=640&q=50)
Պարբերական հիվանդություն
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Պարբերական հիվանդություն (ՊՀ) (անգլերեն՝ Familial Mediterranean fever) կամ Ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ երևանյան հիվանդություն ժառանգական բորբոքային հիվանդություն[3]:149: ՊՀ-ն աուտուբորբոքային հիվանդություն է, առաջանում է Միջերկրածովյան տենդի գենի (MEFV) մուտացիաների հետևանքով, որոնք կոդավորում են 781 ամինաթթուներից կազմված պիրին կոչվող սպիտակուցը[4]։ Թեև բոլոր էթնիկ խմբերում հիվանդության դեպքեր լինում են, սակայն առավել հաճախ այն հանդիպում է միջերկրյածովյան ավազանում՝ հայերի, սեֆարդների, միզրահների, արաբների, քրդերի, հույների, թուրքերի և իտալացիների մոտ[5][6][7][8]։
Պարբերական հիվանդություն Familial Mediterranean fever | |
---|---|
![]() Պարբերական հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ ռեցեսիվ ճանապարհով | |
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | բորբոքում[1], տենդ[2], որովայնային ցավ[2], Պապուլա[2], կրծքավանդակի ցավ[2] և միալգիա[2] |
Բժշկական մասնագիտություն | ռևմատոլոգիա |
![]() |
Հիվանդությունն ունի տարբեր անվանումներ՝ ընտանեկան պարոքսիզմալ պոլիսերոզիտ, պարբերական պերիտոնիտ, հետադարձ պոլիսերոզիտ, բարորակ պարոքսիզմալ պերիտոնիտ, պարբերական հիվանդություն կամ պարբերական տենդ, Ռիմանի պարբերական հիվանդություն կամ Ռիմանի համախտանիշ, Վոլֆի պարբերական հիվանդություն[9][10][11]։ Ինչպես նաև, «պարբերական տենդ» տերմինը կարող է բնորոշել պարբերական տենդի համախտանիշներից յուրաքանչյուրը։