![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/Heart_Attack_Chest_Pain.png/640px-Heart_Attack_Chest_Pain.png&w=640&q=50)
Կրծքավանդակի ցավ
Լավ է, և այն շատ լավ է / From Wikipedia, the free encyclopedia
Կրծքավանդակի ցավ, տհաճ զգացում[1], որը հիվանդները բնութագրում են որպես սուր, բութ, ճնշող, սեղմող բնույթի ցավ կամ կարծես մեծ ծանրություն լինի կրծքավանդակի վրա[2]։ Կարող են լինել նաև ուղեկցող ախտանիշներ, որոնց են պատկանում ճառագայթող ցավը դեպի ուս, թև և որովայնի վերին հատված, սրտխառնոցը, քրտնարտադրությունը կամ հևոց[1][2]։ Այս ամենը բաժանվում է երկու խմբի՝ սրտային և ոչ սրտային բնույթի ցավ[1][3]։ Ցավը, որի պատճառը արյան քիչ քանակի հոսքն է դեպի սիրտ, կոչվում է ստենոկարդիա[4]։ Շաքարային դիաբետով հիվանդների կամ ծերերի մոտ կարող է լինել աղավաղված կլինիկական պատկեր[2]։
Կրծքավանդակի ցավ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | սրտային և ոչ սրտային |
Հիվանդության ախտանշաններ | դիսկոմֆորտի զգացում է, լինում է սեղմող, ճնշող, սուր, բութ, ծակող կամ այրող բնույթի |
ՀՄԴ-10 | R07.4 |
Տարբերակիչ ախտորոշում | Սուր կորոնար համախտանիշ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս,թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, պերիկարդիտ, պնևմոթորաքս, աորտայի շերտազատում, կերակրափողի սպոնտան պատռվածք։ |
Բուժում | պայմանավորված է ցավի էթիոլոգիայով |
Հաճախություն | մոտ 5 % |
![]() |
Կրծքավանդակի ցավի առաջացման լուրջ և համեմատաբար հաճախ հանդիպող պատճառներից են սուր կորոնար համախտանիշը՝ հատկապես սրտամկանի ինֆարկտը (31%), թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան (2%), պնևմոթորաքսը, պերիկարդիտը (4%), աորտայի շերտազատումը (1%) և կերակրափողի պատռվածքը[2]։ Այլ ոչ այդքան վտանգավոր պատճառներին են պատկանում գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը (30%), մկանային կամ ոսկրային բնույթի ցավը (28%), թոքաբորբը (2%), հերպես զոստերը (0.5%) և տագնապային խանգարումները[2][5]։ Կրծքավանդակի ցավի էթիոլոգիան պարզելու համար հաշվի են առնում հիվանդի անամնեզը, ֆիզիկալ զննության արդյունքները և այլ բժշկալաբորատոր տվյալներ[2]։ Այնուամենայնիվ սրտի կաթվածը մոտ 3% դեպքերում բաց է թողնվում[1]։
Կրծքավանդակի ցավով հիվանդների վարումը կապված է կրծքավանդակի ցավի էթիոլոգիայից[1]։ Հիմնականում բուժումը ներառում է ասպիրին և նիտրոգլիցերին[1][6]։ Եթե տվյալ անհատը տարվող բուժմանը չի տալիս սպասվելիք դրական պատասխան[1] կամ ցավի էթիոլոգիան անհայտ է, ապա պետք է հետևել հետագա զարգացմանը ավելի ճիշտ կողմնորոշվելու համար[2]։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք դիմող հիվանդների մեծ մասը կազմում են կրծքավանդակի ցավով հիվանդները[2]։ ԱՄՆ-ում մեկ տարվա ընթացքում կրծքավանդակի ցավով հիվանդանոց է դիմում մոտ 8 միլիոն մարդ[1]։ Այս մարդկանցից մոտ 60% հոսպիտալացվում են կամ գտնվում են հսկողության տակ[1]։ ԱՄՆ-ում առողջապահական բյուջեից տարեկան մոտ 8 բիլիոն դոլար տրամադրվում է կրծքավանդակի ցավով դիմած մարդկանց հետազոտման և բուժման համար[5]։ Հիվանդանոց դիմած երեխաներից մոտ 0,5%-ը գանգատվում է կրծքավանդակի ցավից[7]։